Friday, 24 07 2026
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ

Քանի դեռ Քոչարյանը «կա»

Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի շուրջ քաղաքական ճակատ ձևավորելու հնարավորության մասին: Բնականաբար, այստեղ առաջանում է հարց, թե հատկապես որ ուժերի վրա է Կոնգրեսը փորձելու աշխատել և անել համագործակցության առաջարկներ: Այստեղ էլ, բնականաբար, տրամաբանական է թվում այն, որ դա պետք է լինեն այն ուժերը, որոնք հանդես են գալիս Սերժ Սարգսյանի հրաժարականի օգտին: Այսինքն՝ գուցե պահանջ չեն ներկայացնում, բայց խոսում են իշխանափոխության անհրաժեշտության մասին: Այդպիսի ուժերը այսօր, թերևս, երկուսն են՝ քիչ թե շատ նշանակալիության առումով. «Ժառանգություն» և Դաշնակցություն: Որևէ այլ ուժ կարծես թե հանդես չի գալիս իշխանափոխության դիրքերից, չի արտահայտվում դրա անհրաժեշտության մասին: Այդպիսով, Հայ ազգային կոնգրեսի, այսպես ասած, պոտենցիալ գործընկերները երկուսն են՝ «Ժառանգություն» և Դաշնակցություն: Հայաստանում այլ քաղաքական ուժ, որը լինի ընդդիմադիր տիրույթում և իրենից քաղաքական քիչ թե շատ կշիռ ներկայացնի, գոյություն չունի:

Ինչքանով է իրատեսական Կոնգրես-«Ժառանգություն»-Դաշնակցություն ձևաչափը: Եթե դատենք ներկայիս իրավիճակով, ապա այդ ձևաչափը գրեթե անհավանական է: Գուցե կարելի է խոսել Կոնգրես-«Ժառանգություն» տարբերակի մասին, այդ էլ, երևի թե, հավանականությունը նույնիսկ հիսուն-հիսուն չէ, ավելի քիչ է ձևաչափի հավանականության տոկոսը: Բայց այդ դեպքում դա գոնե մի քիչ կա, իսկ, ահա, նրանց և Դաշնակցության ընկերակցության տարբերակը գրեթե բացառվում է, համենայն դեպս՝ առայժմ: Դաշնակցությունն ակնհայտորեն գտնվում է, այսպես ասած, ներքին կողմնորոշումների փուլում, և այդտեղ ակնհայտորեն քննարկվում է ոչ թե «Սերժ Սարգսյան թե Տեր-Պետրոսյան», այլ «Սերժ Սարգսյան թե Ռոբերտ Քոչարյան» ընտրության տարբերակը: Տեր-Պետրոսյանի տարբերակը կամ թեկուզ Րաֆֆի Հովհաննիսյանի տարբերակը Դաշնակցության համար, թերևս, գոյություն չունի, քանի կա Ռոբերտ Քոչարյանը: Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի համար, օրինակ, ձեռնտու է, որ Ռոբերտ Քոչարյանը «լինի», որպեսզի գոնե Դաշնակցության առումով բացառվի ընդդիմադիր լայն մոբիլիզացիան:

Հետևաբար, քաղաքական ճակատի առումով Կոնգրեսի մտադրությունները իրատեսական կարող են լինել միայն այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ հայտարարի քաղաքական գործընթացներից անմասն լինելու մասին: Բայց Ռոբերտ Քոչարյանն այդ մասին չի հայտարարի, նույնիսկ եթե ոչ միայն ցանկություն, այլև շանս էլ չունենա դրանց որևէ կերպ մասնակցելու հարցում: Քոչարյանը, միևնույն է, ամեն ինչ կանի իր անունը դաշտում պահելու համար, իսկ դա արդեն իսկ բավական է, որպեսզի որոշ ուժեր, այդ թվում՝ օրինակ՝ ԲՀԿ-ն, որին Կոնգրեսը վերջերս սկսել է հաճախ մեսիջներ հղել, թեկուզ և դժգոհ լինելով ու ինչ-որ գործողություններ անելով Սերժ Սարգսյանի դեմ, երբեք չգնան այդ հարցում ընդդիմության հետ լուրջ գործակցության, քանի դեռ պահպանում են Քոչարյանի ակտիվության հույսը: Այդ իմաստով, նկատելի է, որ կա թեկուզ կարճաժամկետ և փոքր մակերեսով, և թեկուզ ակամա, սակայն շահերի էական համընկնում Քոչարյանի և Սարգսյանի միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում