Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

«Չենք լռելու»-ն սկսում է Բանակի առողջացման երիտասարդական շարժում

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ խորհրդի անդամները նախօրեին չնախատեսված հանդիպում են ունեցել պաշտպանության փոխնախարար Վ. Գասպարյանի հետ:

Հանդիպումը տևել է մոտ 3 ժամ:

Նախաձեռնության անդամները բարձրացրել են նախազորակոչային շրջանի և բանակում տիրող վիճակի հետ կապված իրենց մտահոգությունները, մասնավորապես, համակարգում առկա ահռելի չափերի հասնեղ կոռուպցիայի, թալանի, բազմաթիվ հրամանատարների կողմից զինվորի կյանքի, նրա ճակատագրի հանդեպ սրտացավ, հոգատար վերաբերմունքի բացակայության, բոլոր օղակներում հանդիպող աղաղակող խտրականության, հանցավոր սովորույթների դեմ պայքարի պակասի և բժշկական հանձնաժողովների աշխատանքի հետ կապված խնդիրները:

Համատեղ որոշում է ընդունվել սկսել բանակի արատավոր երևույթների դեմ պայքարի աննախադեպ միջոցառումների շարք`հասարակական լայն շերտերի օգնությամբ:

Այդ գործընթացը նախաձեռնությունը որոշել է անվանել Բանակի առողջացման երիտասարդական շարժում: «Չենք լռելու»-ի կազմում արդեն ստեղծվել է բանակում առկա խնդիրների ի հայտ բերման խումբ, որը ցանկացած ժամի ցանկացած զորամաս այցելեու հնարավորություն է ունենալու:
Խմբի գլխավոր սկզբունքը, ըստ նախաձեռնության անդամների, լինելու է ստացված ահազանգերի հիման վրա զորամասերում առկա համակարգային խնդիրները վեր հանելը և ՊՆ-ին դրանց լուծման պահանջ ներկայացնելը:

«Չենք լռելու»-ն վերահսկողություն է սահմանելու իր կողմից բարձրացված հարցերի լուծման վրա և իրազեկելու է հասարակությանը դրա ընթացքի վերաբերյալ:

Այսօրվանից նախաձեռնությունում գործելու է թեժ գիծ` զինված ուժերում ապօրինությունների և արատավոր երևույթների մասին ահազանգներ ստանալու համար:

Ցանկացած ահազանգի հետքերով «Չենք լռելու»-ի` Բանակում առկա խնդիրների ի հայտ բերման խումբը անհապաղ այցելելու է ցանկացած զորամաս, զինկոմիսարիատ կամ բուժհիմնարկ և, հայտնելով ՊՆ-ին առկա խնդրի մասին, վերահսկելու է դրա լուծման ընթացքը:

Խումբը, կետայիններից բացի, ի հայտ է բերելու նաև առկա համակարգային խնդիրները: Համաձայն Վ. Գասպարյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության` սպասվող զորակոչի ընթացքում խումբը պարբերաբար այցելելու է կենտրոնական հավաքակայան և վերահսկելու զինվորների` ըստ զորամասերի բաշխման պրոցեսը (ի դեպ, հիշեցնենք, որ այդ պրոցեսի վերահսկումն օրեր առաջ անհնար էր համարել մեկ այլ փոխնախարար` Դ. Տոնոյանը):

«Չենք լռելու»-ն հայտնել է Վ. Գասպարյանին, որ հավաքման փուլում են փաստեր` կապված բանակի մի շարք բարձրաստիճան զինվորականների խայտառակ վարքուբարքի, ինչպես նաև կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու հետ, որոնք շուտով հրապարակելու է:

Վ. Գասպարյանը հավաստիացրել է, որ ոչ մի բացահայտում անարձագանք չի մնալու:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանը կոչ է անում զանգահարել (055) 211-529 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեով և հայտնել զինված ուժերի համակարգում իրենց հայտնի կոնկրետ ապօրինությունների դեպքերի մասին:

Այս գործում «Չենք լռելու»-ն կարևորում է նոր զորացրվածների մասնակցությունը:
Նախաձեռնությունը վստահեցնում է, որ պահպանելու է իրենց դիմած անձի գաղտնիությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում