Երեկ երեկոյան Մոսկվայում տեղի են ունեցել բողոքի ելույթներ: «Առաջին լրատվականը» երեկ տեղեկացրել էր, որ սպանվել է «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների ակումբներից մեկի ղեկավարը: NEWSru-ն գրում է, որ երեկ «Սպարտակի» վրդովված երկրպագուները փակել են Լենինգրադյան պողոտան: Նրանք պահանջել են բացահայտել սպանությունը իրենց 28-ամյա ընկերոջ` Եգոր Սվիրիդովի, որը սպանվել էր կովկասցիների հետ կռվի ժամանակ: Հնչել են ազգային կոչեր, կովկասցիները զգուշացվել են, որ «իրենց երեխաները պատասխան են տալու սրա համար»: Այստեղ ժամանած հատուկ ջոկատայինները, որքան էլ զարմանալի է եղել, չեն ճնշել այս ելույթները, ինչպես սովորաբար լինում է, այլ փորձել են բանակցությունների միջոցով ազատել պողոտան` խոստանալով, որ իրավապահները կանցկացնեն օբյեկտիվ քննություն, և մեղավորները կպատժվեն: Չնայած որոշ օբյեկտներ շրջակայքում տուժել են ֆանատների գործողութոյւններից՝ ոստիկանությունը ոչ մեկին չի ձերբակալել:
Ոստիկանությունից հայտնել են, որ ազգայնական կոչեր չեն եղել, սակայն դրանք բացահայտ կան շատ տեսանյութերում, որոնք նկարահանվել են դեպքի վայրում: