Friday, 10 07 2026
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը

Ամերիկացի փորձագետները թերահավատորեն են մոտենում ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ դառնալու Ադրբեջանի շանսերին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի պաշտոնատար անձինք և վերլուծաբանները թերահավատորեն են մոտենում ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ դառնալու Ադրբեջանի հնարավորություններին։

Անհայտ մնալ ցանկացող ամերիկյան պաշտոնական աղբյուրը նշել է. «Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքը և էներգետիկ անվտանգության համակարգում նրա դերակատարությունը մեծ դեր են խաղում, սակայն Ադրբեջանի շանսերի վրա ստվեր են գցում մարդու իրավունքների խախտումներն ու ոչ ժողովրդավարական պրակտիկան»։

Վաղը ՄԱԿ-ն ընտրելու է Անվտանգության խորհրդի 5 ժամանակավոր անդամներին։ Դրա հետ կապված՝ թեկածու երկրներն ակտիվացնում են իրենց գործունեությունը՝ ընտրվելու համար։ Ընտրվելու դեպքում նրանք ԱԽ-ում կներառվեն 2012 թվականի հունվարի 1-ից՝ մինչև 2013 թվականի վերջը։

Նրանք ՄԱԿ ԱԽ-ում կփոխարինեն Լիբանանին, Բոսնիա-Հերցեգովինային, Բրազիլիային, Գաբոնին և Նիգերիային, որոնց գործունեության ժամկետը սպառվում է այս տարվա դեկտեմբերի 31-ին։

Միջազգային հարաբերությունների ամերիկացի պրոֆեսոր Ջոշուա Գոլդշտեյնը կարծում է, որ Ադրբեջանի մրցակիցները լինելու են Սլովենիան և Հունգարիան։ Նրա կարծիքով՝ այն, որ Ադրբեջանը ԵՄ-ին անդամակցելու թեկնածու և Արևելյան Եվրոպայի երկրների մրցակից է, նվազեցնում է նրա շանսերը։

Նրա հետ համակարծիք է Century հիմնադրամը ներկայացնող Ջեֆֆ Լորենտին, ում կարծիքով՝ ավելի գերադասելի են Արևելյան Եվրոպայի երկրների հնարավորությունները. «Հունգարիայի ու Սլովենիայի շանսերը գնահատվում են 78 տոկոս, մինչդեռ Ադրբեջանի պարագայում այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 25 տոկոս»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ դառնալու հայտ ներկայացրել է նաև 1990-ական թվականների կեսերին, սակայն ձախողվել է։ Այժմ նրա հույսը մուսուլմանական և թյուրքալեզու երկրներն են, ինչպես նաև Չմիավորման շարժման անդամ երկրները։ Ռուսաստանը ևս կողմ է դրան, մի շարք լատինական երկրներ՝ նույնպես։

ՄԱԿ-ի ԱԽ-ը բաղկացած է 15 անդամներից, որոնցից 5-ը (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) մշտական անդամներ են, իսկ 10-ը՝ ժամանակավոր անդամներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում