ԱՄՆ Օհայո նահանգում մասնավոր անձի պատկանող տարածքից փախել են 48 վայրի կենդանիներ` արջեր, առյուծներ, գայլեր, վագրեր: Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը, կենդանիների տիրոջը մոտակայքում սպանված են գտել:
Ոստիկանությունից տեղեկացրել են, որ իրենք ստիպված են եղել կրակել 25 կենդանիների վրա:
Մոտակա շրջանների բնակիչներին անվտանգության նկատառումներով խորհուրդ է տրվել դուրս չգալ տներից: Ոստիկանությանն օգնության են եկել Կոլամբուսի կենդանաբանական այգու մասնագետները:











































