Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Շաբոյանն ի՞նչ անի, Սերժ Սարգսյանին հարցրու

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հուզիչ հարցուպատասխան է ունեցել տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հետ՝ նրանից հարցուփորձ անելով, թե ինչ են արել մինչև հիմա տնտեսական մրցակցության ընդլայնման համար և ինչ են կարողանալու անել 2012 թվականին: Կարելի էր պատկերացնել, որ Շաբոյանը պետք է ասեր «դե, գիտեք, հարգելի վարչապետ, ոչինչ էլ չենք արել»:

Տիգրան Սարգսյանը տնտեսական մրցակցություն հաստատելու մասին հարցեր ոչ թե պետք է Շաբոյանին տար, այլ Սերժ Սարգսյանին, որովհետև Հայաստանում հաստատված մոնոպոլ և օլիգոպոլ համակարգերը տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ կամ անգործությամբ չէ, որ հաստատվել են, այլ դրանք հաստատվել են իշխանության վերարտադրության տրամաբանության շրջանակում: Հետևաբար, եթե մրցակցության հետ կապված հարցեր կան, ապա դրանց հասցեատերը պետք է լինի տվյալ ժամանակի իշխանության բուրգի գագաթին կանգնած անձնավորությունը:

Նախագահի նստավայրում է որոշվում, թե որ ոլորտում ում մենաշնորհ հանձնեն, ում թույլ տան քվոտա ունենալ: Իսկ այդ ամենը որոշվում կամ կանխորոշվում է ընտրական գործընթացում նկարվելիք արդյունքում ունեցած լումայի չափից: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այստեղ ընդամենը ֆիկցիա է, նաև այդօրինակ հարցուպատասխան շոուների հարթակ, և իրականում ոչ մի հարց հանձնաժողովը չի լուծում՝ ինչ օրենսդրական լծակներ էլ որ ունենա տնտեսական մրցակցությունը պաշտպանելու համար:

Հայաստանի տնտեսական մրցակցությունը կախված է նրանից, թե իշխանությունն ինչ մտադրություններ ունի ընտրությունների կապակցությամբ: Եթե կա արդար և օրինական ընտրություն կազմակերպելու մտադրություն, ապա տնտեսական մրցակցությունը հավանական հեռանկար է, իսկ եթե իշխանությունը մտադիր է կրկին վերարտադրվել, ապա այստեղ խոսք լինել չի կարող տնտեսական մրցակցության մասին, որովհետև օլիգոպոլիստներն ու մոնոպոլիստները պետք է ստանան իրենց վարձը այդ աշխատանքը կատարելու դիմաց` ավանսով կամ հետագա վճարմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում