Tuesday, 21 07 2026
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել

Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում

Հուլիսի 16-ին Իլհամ Ալիևը ընդունել է Պաղեստինի վարչապետ Մուհամադ Մուստաֆային։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։ Ըստ հաղորդագրության, Ալիևը վերահաստատել է Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով Պաղեստինի անկախ պետությանը աջակցությունը։ Մուհամադ Մուստաֆան երախտագիտություն է հայտնել Ռամալայում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչություն հաստատելու և Բաքվում Պաղեստինի դեսպանատան պահպանման ծախսերը հոգալու համար։

Հանդիպման ընթացքում Ալիևը հայտնել է Պաղեստինում դպրոց կառուցելու, պաղեստինցի մի խումբ ուսանողների ուսման վարձը հոգալու որոշման մասին։ Քննարկվել է Պաղեստինից Ադրբեջան գյուղատնտեսական որոշ մթերքների արտոնյալ հիմունքներով ներմուծման հարցը։

Պաղեստինի ինքնավարության վարչապետի Բաքու այցը, անկասկած, դպրոցաշինության կամ գյուղմթերքների արտահանման հարց չի լուծում։ Այն տեղի է ունեցել մի փուլում, երբ թուրք-իսրայելական լարվածությունը նոր դրսեւորումներ է ունենում, որ ազդում են նաև իսրայելա-ադրբեջանական հարաբերություններին։

Մոտ երկու ամիս առաջ Իլհամ Ալիևը, խոսելով Պաղեստինի պետություն հռչակելու մասին, հայտարարել է, որ դա «պաղեստինցիների խնդիրն» է։ Վերջերս ադրբեջանական մամուլը Պաղեստինի ազատագրման կազմակերպության նախկին առաջնորդ Յասիր Արաֆաթին մեղադրել է «հայկական ահաբեկչությունը հովանավորելու» մեջ։

Մուհամադ Մուստաֆայի Բաքու այցը վկայում է, որ Ադրբեջանի և Պաղեստինի ինքնավարության հարաբերությունները միջազգայնորեն հրապարակայնացվում են։ Ռամալայում որոշել են եկող տարի «նախագահական ընտրություններ» անցկացնել։ Ինքնավարության գործող առաջնորդ Մահմուդ Աբասը 91 տարեկան է։ Կարելի է ենթադրել, որ նա պաշտոնը կզիջի վարչապետ Մուհամադ Մուստաֆային։

Ալիև- Մուստաֆա հանդիպումը կայացել է մի փուլում, երբ ՀԱՄԱՍ-ը Գազայում «իշխանությունը հանձնել» է։ Ավելի վաղ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Գազայի «կայունացման ուժերի» ստեղծմանը։ Ենթադրվում է, որ եկող տարի Գազայի կառավարումը «կանցնի Ռամալայի իշխանություններին»։ Բայց Պաղեստինի հարցում որևէ առաջընթաց պայմանավորված է Իսրայելի դիրքորոշմամբ։

Այն մնում է անհանդուրժողական։ Գործող վարչապետ Նաթանյահուն հայտարարել է, որ «անվտանգ գոյություն երաշխավորելու համար հրեական պետությունը պետք է զսպման քաղաքականությունից անցնի կանխարգելման»։ Որպես օրինակ նա վկայակոչել է Գազայում, Լիբանանում և Սիրիայում իսրայելական բանակի ներկայությունը։ Իսրայելում խորհրդարանական ընտրությունները հազիվ թե այդ հարցում որևէ փոփոխություն բերեն։

Պաղեստինի հարցում, այսպիսով, Ալիևը կարող է հայտնվել Իսրայելի հետ տևական դիմակայության մեջ, եթե, իհարկե, Մուհամադ Մուստաֆայի Բաքու այցը այլ ենթատեքստ չունի։ Բացառված չէ, որ Իսրայելի իշխանությունների հետ «սեպարատ պայմանավորվածությունների» համար Ռամալան դիմել է Բաքվի օգնությանը։ Ամեն դեպքում, կարծես, Ալիևը հայտնվել է իսլամական համերաշխության, Թուրքիայի ռազմավարական դաշնակցության և Իսրայելի հետ հարաբերությունները չխաթարելու ընտրության միջակայքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում