Friday, 17 07 2026
Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ
Թուրքմենստանի նախագահի պատմական այցը Վրաստան
Սբ Սիոն եկեղեցում բացվել են միջնադարյան որմնանկարչության տեսարաններ
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում
18:30
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին
Քննարկվել են Կենդանաբանական այգու առյուծի անկման պատճառները
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի գործով նախաքննություն ավարտվել է
Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու մեջ
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով
Աշոտ Հարությունյանի քանդակները՝ Մանուշյանի անվան պուրակում
16:10
Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին
Կողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15:50
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, հանդիպել Դըկոտինյիի հետ
15:30
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Հայկական ձկնամթերքը հնարավոր է արտահանել ԵՄ. ՍԱՏՄ ղեկավար
15:10
Չինաստանի ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել Թրամփի պնդումներն ԱՄՆ ընտրություններին Պեկինի միջամտության մասին

Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Հուլիսի 7-ի ընտրությունները և հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանում «ժողովրդավարության» և «եվրոպական ընտրության» կարգախոսների ներքո ամրապնդվում է Նիկոլ Փաշինյանի ավտորիտար ռեժիմը։ Զանգվածային ձերբակալությունները, selective justice, ընդդիմության և բիզնեսի դեմ ճնշումը,- սրանք «առանձին խախտումներ» չեն, այլ՝ համակարգային քաղաքականություն։ Փոխանակ պահանջելու պահպանել իրական ժողովրդավարական չափանիշները, Արևմուտքը գերադասում է լռել և շնորհավորել «իր առաջնորդին»։ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և միջազգային արձագանքները այսպես է գնահատել Բաքվի իշխանական minval politika-ի մեկնաբանը։

Ցանկության դեպքում կարելի է Հայաստանի արմատական ընդդիմադիր գործիչներից գրեթե նույն բառամքերով և շեշտադրումներով մեջբերումներ անել և հարցնել, թե ինչո՞ւ Բաքվի իշխանական քարոզչության հետ նրանք Փաշինյանի «ավտորիտար ռեժիմի» և նրա նկատմամբ Արևմուտքի «լռելյան հովանավորության» հարցում «համախոհ» են, բայց ավելի ուշագրավ է ադրբեջանցի հեղինակի ընդհանրացումը: «Տարածաշրջանի համար այդ գործընթացը ուղղակի ռիսկեր են բերում՝ Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման ձգձգում, Հայաստանում ռևանշիստական աճ և երկրի վերածում պերմանենտ անկայունության գոտու։ Պատմությունը վկայում է, որ անգամ «եվրոպամետ» բռնապետությունները ինչպես իրենց ժողովուրդների, այնպես էլ հարեւանների համար հազվադեպ են լավ ավարտ ունենում։ Այս իմաստով Հայաստանը բացառություն» չէ։

Հայաստանի ընդդիմությունը համարում է, որ «Փաշինյանը բռնապետություն է հաստատում, որպեսզի միանձնյա կատարի Ադրբեջանի բոլոր պահանջները»։ Բաքուն, ինչպես հասկացվում է մեջբերված ձևակերպումներից, «մտահոգություն ունի, որ Արևմուտքի հովանավորությամբ ստեղծվող ավտորիտար ռեժիմը ձգձգում է Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորումը, Հայաստանում ռեւանշիզմ սնուցում»։

Անշուշտ, զավեշտ է, երբ բոլոր առումներով բռնապետական Ադրբեջանը Հայաստանի վարչապետին մեղադրում է «ավտորիտարիզմի» մեջ, բայց այստեղ «բանալի միտքը» այն է, որ այն «ստեղծվում է Արևմուտքի հովանավորությամբ», այնտեղ Փաշինյանին ընդունում են որպես իրենց «կերտած առաջնորդի»։

Ի՞նչ եզրակացության կարելի է հանգել այս «տողատակերից»։ Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանին չի հաջողվել և չի հաջողվում Հայաստանին «ոչ պայմանագրային պայմաններ առաջադրել», քանի որ Փաշինյանը ունի Արևմուտքի աջակցությունը, ինչից ուղղակի հետևում է, որ Ալիևը կցանկանար, որ Նիկոլ Փաշինյանը Արևմուտքի «կերտած առաջնորդը» չլիներ։ Ալիևյան ընկալումը որքանո՞վ է բխում Արևմուտք-Հայաստան իրական հարաբերությունների ներկայից եւ ապագայի ծրագրումներից, բոլորովին այլ հարց է։ Փաստ է, որ հունիսի 7-ի քվեարկության արդյունքները անսպասելի են եղել նաև նրա համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում