Friday, 24 07 2026
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։

Շնորհավորելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը հաջողություններ է մաղթել նրան՝ շեշտելով, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքային խմբերում և պատրաստ է շարունակաբար նպաստել կազմակերպության առաջնահերթությունների արդյունավետ իրագործմանը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վերջերս միաձայն ընդունված «Կրթություն հանուն խաղաղության» (Education for Peace) բանաձևի նախաձեռնման համար՝ ընդգծելով դրա կարևորությունը խաղաղության մշակույթի ամրապնդման և կրթության դերի միջազգային ճանաչման տեսանկյունից։ Իր հերթին Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունի միջազգային հարթակներում կրթության դերի կարևորումը՝ որպես խաղաղության, փոխըմբռնման և կայուն զարգացման հաստատման հիմնարար գործոն։

Կողմերն անդրադարձել են նաև այս տարվա աշնանը Երևանում կայանալիք Կենսաբազմազանության կողմերի համաժողովին՝ COP17-ին՝ նշելով, որ այդ շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի նեգրավվածությամբ։

Անդրադառնալով կրթության ոլորտին՝ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ՀՀ կրթության զարգացման մինչև 2030 թ. պետական ծրագրի հիմնական ուղղությունները՝ կարևորելով կրթության որակի բարձրացումը, ներառականության ապահովումը, թվային վերափոխումը և կարողահենք կրթության զարգացումը։ Նա կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական աջակցությունը կրթական քաղաքականությունների մշակման, մասնավորապես՝ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի բարեփոխումներում՝ ընդգծելով համատեղ իրականացված ծրագրերի արդյունավետությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ասոցացված դպրոցների ցանցի գործունեությանը Հայաստանում, ինչպես նաև մեր  պետության մասնակցությանը կազմակերպության առաջիկա կրթական նախաձեռնություններին, այդ թվում՝ 2026 թվականի սեպտեմբերին Փարիզում կայանալիք «Թվային ուսուցման շաբաթ» միջոցառմանը։

Անդրադառնալով մշակույթի ոլորտին՝ ԿԳՄՍ նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային կոնվենցիաների արդյունավետ իրականացման և համաշխարհային մշակութային ժառանգության պահպանության գործում։ Նա տեղեկացրել է, որ ընթացքի մեջ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001 թվականի «Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի վավերացման գործընթացը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և բարձր գնահատել Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը կազմակերպության ծրագրերին ու նախաձեռնություններին։ Նա ընդգծել է, որ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի վստահելի գործընկերներից է՝ կարևորելով հատկապես կրթության, մշակույթի և մշակութային ժառանգության պահպանության ոլորտներում իրականացվող համատեղ աշխատանքը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության հետագա խորացման պատրաստակամությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում