Thursday, 16 07 2026
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին
Բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից․ ՄԻՊ
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
ԱՄՆ-ն շուտով կհայտարարի TRIPP-ի նոր ֆինանսական հատկացումների մասին
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանը
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Լարսը բաց է

Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Նայեֆ Ալ-Ֆայեզի հետ։

Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։

Շնորհավորելով Նայեֆ Ալ-Ֆայեզին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը հաջողություններ է մաղթել նրան պատասխանատու առաքելության իրականացման գործում և վստահություն հայտնել, որ նրա ղեկավարությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային օրակարգը կհարստանա նոր նախաձեռնություններով և միջազգային համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններով։

Նայեֆ Ալ-Ֆայեզը շնորհավորել է Հայաստանին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ ընտրվելու կապակցությամբ՝ այն գնահատելով որպես կարևոր ձեռքբերում և միջազգային մակարդակում Հայաստանի մշակութային հեղինակության վկայություն։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կառավարման և մասնագիտական մարմինների աշխատանքներին։

Քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Մատենադարանի գիտական, կրթական և մշակութային գործունեությունը՝ ընդգծելով, որ այն ոչ միայն ձեռագրերի պահպանության և ուսումնասիրման առաջատար կենտրոն է, այլև ունի տարածաշրջանային և միջազգային վերապատրաստումների հարթակ դառնալու ներուժ՝ ձեռագրերի պահպանության և վերականգնման ոլորտում։

Անդրադարձ է եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026–2027 թվականների օրացույցում ընդգրկված հայկական հոբելյաններին, մասնավորապես՝ հայ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100 ամյակներին, որոնց նվիրված միջոցառումներ են կազմակերպվելու նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում:

Ժաննա Անդրեասյանը  նաև նշել է, որ Հայաստանի համար մեծ նշանակություն ունի առաջիկա նստաշրջանի աշխատանքներին մասնակցությունն ու Համաշխարհային ժառանգության կոմիտեի շրջանակում արդյունավետ համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոնվենցիայի շրջանակում։

Քննարկվել են նաև 2027 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի կազմակերպմանը վերաբերող հարցեր։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը և համոզմունք հայտնել, որ հանդիպումը նոր համատեղ ծրագրերի ու նախաձեռնությունների մեկնարկի կարևոր հիմք կդառնա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում