Ըստ Axios-ի՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Իրանի դեմ մինչև 30-օրյա տևողությամբ երկարատև ռազմական արշավի սցենարը։
Լրագրող Բարաք Ռավիդի փոխանցմամբ՝ վերջնական որոշում դեռևս ընդունված չէ, և գործողությունների հետագա ընթացքը մեծապես կախված կլինի Թեհրանի հաջորդ քայլերից, ինչպես նաև Թրամփի՝ իր որոշումը փոխելու հնարավորությունից։










































