Sunday, 12 07 2026
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է

Եվրոպական միությունը ամրապնդում է Հայաստանի հումանիտար ականազերծման կարողությունները

2026 թվականի հուլիսի 8-ին Եվրոպական միությունը Երևանում կայացած պաշտոնական հանձնման արարողության ընթացքում Հայաստանին փոխանցեց երկու ականազերծման մեքենաներից առաջինը։ Հանձնումը նշանակալի քայլ է՝ ուղղված Հայաստանի կարողությունների ամրապնդմանը՝ հակամարտությունից տուժած տարածքներն ականներից և պատերազմի մնացորդային պայթուցիկ նյութերից մաքրելու գործում։ Ականազերծման մեքենան Եվրոպական հանձնաժողովի Արտաքին քաղաքականության գործիքների ծառայության կողմից տրամադրվել է Հայաստանի մարդասիրական ականազերծման ազգային քաղաքացիական օպերատոր հանդիսացող Մարդասիրական ականազերծման և փորձագիտական կենտրոնին։

Տրամադրված աջակցությունը Եվրոպական միության՝ Հայաստանի դիմակայունության ամրապնդմանն ուղղված ավելի լայն աջակցության շրջանակում իրականացվող նախաձեռնությունների մաս է։ Մասնավորապես, սահմանամերձ համայնքներում ականներն ու պատերազմի մնացորդային պայթուցիկ նյութերը շարունակում են մնալ լուրջ հումանիտար և սոցիալ-տնտեսական մարտահրավեր՝ վտանգելով քաղաքացիական անձանց կյանքը և սահմանափակելով հողերի գյուղատնտեսական օգտագործման հնարավորությունները։

Այս ոլորտում ԵՄ շարունակական աջակցության շրջանակում 2026 թվականի աշնանը նախատեսվում է տրամադրել ևս մեկ ականազերծման մեքենա, ինչպես նաև երկու մասնագիտացված շտապօգնության մեքենա՝ Հայաստանի անվտանգ մարդասիրական ականազերծման կարողություններն ավելի ամրապնդելու և ընդլայնելու նպատակով։ Բացի այս նոր միջոցներից, Եվրոպական միությունը կտրամադրի նաև վերապատրաստումներ, տեխնիկական փորձագիտական աջակցություն և կնպաստի մարդասիրական ականազերծման աշխատանքների գործառնական ծախսերի ֆինանսավորմանը։

«Այս ժամանակակից տեխնիկան հնարավորություն կտա առավել անվտանգ, արդյունավետ և արագ իրականացնել ականազերծման աշխատանքները՝ նվազեցնելով մասնագետների համար առկա ռիսկերը։ Ականազերծման այս մեքենաները կարևոր նշանակություն կունենան նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման աշխատանքների համար»,-նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ականազերծման մեքենայի շահագործումը ոչ միայն կնվազեցնի ռիսկերը, այլև կնպաստի սոցիալ-տնտեսական զարգացմանը»,– նշել է Մարդասիրական ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Էդուարդ Պետրոսյանը:

Այսօր ներկայացված մեքենան ակնկալվում է, որ զգալիորեն կբարձրացնի ականազերծման գործողությունների որակն ու արագությունը։ Գործնականում դա նշանակում է ականազերծման աշխատանքներում ներգրավված անձնակազմի առավել արդյունավետ պաշտպանություն, քաղաքացիական օգտագործման համար հողերի ավելի արագ վերադարձ և ընդհանուր առմամբ մարդասիրական ականազերծման գործողությունների արդյունավետության բարձրացում։

«Այս մեքենայի շնորհիվ Հայաստանը կկարողանա առավել արագ մաքրել սահմանամերձ տարածքները՝ հնարավորություն տալով ֆերմերներին վերադառնալ իրենց հողատարածքներ, ընտանիքներին՝ ապրել առանց վախի, իսկ հակամարտությունից երկար ժամանակ տուժած համայնքներին՝ կրկին վայելել առօրյա կյանքի բնականոն ընթացքը», – ասել է Եվրոպական հանձնաժողովի Արտաքին քաղաքականության գործիքների ծառայության ղեկավար Փիթեր Մ. Վագները։

«Հայաստանի իշխանությունների և Եվրոպական միության այս համատեղ ջանքերը կնպաստեն նրան, որ հայ ժողովուրդը զգա խաղաղության առավելությունները, հատկապես սահմանամերձ տարածքներում, որտեղ ականային աղտոտվածությունը լուրջ մարտահրավեր է եղել համայնքների համար», – նշել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։

«Այս ականազերծման մեքենայի տրամադրումը ևս մեկ կոնկրետ վկայություն է Հայաստանի դիմակայունության ամրապնդմանն ուղղված ԵՄ աջակցության մասին։ Ամրապնդելով Հայաստանի ականազերծման կարողությունները՝ մենք նպաստում ենք մարդկանց անվտանգությանը և սահմանամերձ տարածքներում կյանքի բնականոնացմանը», – ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում