Friday, 24 07 2026
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը

Ռուսաստանը «վաճառելու Ալյասկա չունի»

ՌԻԱ Նովոստիի մեկնաբանը ռուս-ուկրաինական զինված հակամարտությունը անվանել է «Ղրիմի երկրորդ պատերազմ»։ Խոսքը 1853-55 թվականների պատերազմի մասին է, որ ցարական Ռուսաստանը մղել է մի քանի ճակատներով։ Այն ավարտվել է Ռուսաստանի համար ոչ այնքան բարենպաստ ելքով։ Բաց աղբյուրների տվյալներով, օրինակ, ցարական կառավարությունը պատերազմական ահռելի ծախսերի պատճառով առաջացած բյուջետային ճեղքը կարողացել է փակել միայն․․․ 1897 թվականին։

Ավելի ակնառու է երկու փաստ․ Ղրիմի պատերազմից հինգ տարի հետո Ռուսաստանում ճորտատիրությունը վերացվել է, իսկ տնտեսական անկումը կանգնեցնելու համար ցարական կառավարությունը հարկադրված է եղել Ալյասկան վաճառել Միացյալ Նահանգներին։ Այդ գործարքը, ամենայն հավանականությամբ, նաև քաղաքական իմաստ է ունեցել, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի, ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին ուղղակի մասնակցություն չի ունեցել։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի առաջին օրվա քննարկումներից տպավորություն է ստացել, որ Ուկրաինայի հարցում ԱՄՆ նախագահի տեսակետը «չի փոխվել»։ Թուրքական աղբյուրները հայտնել են, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում «նախագահ Էրդողանը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը ռազմական համագործակցության պայմանագիր կստորագրեն»։

Ղրիմի պատերազմի արդյունքներով ցարական Ռուսաստանը զրկվել է Սև ծովում ռազմական նավատորմ ունենալու իրավունքից։ Այն վերականգնվել է ռուս-թուրքական 1877-78 թվականների պատերազմից հետո։ Ներկայումս ՌԴ Ռազմածովային ուժերի Սևծովյան նավատորմը շատ զգալիորեն թուլացած է, իսկ Թուրքիան արդեն ռազմանավեր է մատակարարում եվրոպական երկրներին։

Եթե բրիտանա-թուրքական ռազմական համագործակցության պայմանագրի մասին տեղեկությունը իրականությանը մոտ է, ապա դա նշանակում է, որ Թուրքիան Ուկրաինայի հարցում բացահայտվում է որպես Ռուսաստանի թշնամի։ Իհարկե, Լոնդոն-Անկարա «ռազմական դաշինքը» շոշափում է նաև Ֆրանսիայի և Հունաստանի, ինչպես նաեւ Իսրայելի շահերը, բայց ավելի էական է, որ Ստամբուլը այդուհետև ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ չի լինի։

Ստացվում է, որ, ինչպես Ղրիմի պատերազմում, այսօր էլ Ռուսաստանի «խաթարված հեղինակությունը կարող է միայն ԱՄՆ-ը փրկել»։ Բայց ի՞նչ գնով։ Ռուսաստանը «վաճառելու Ալյասկա» չունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում