Saturday, 11 07 2026
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
09:10
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
Լարսը բաց է
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»

Իրանում սկսվել է նախկին Գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավոորության պաշտոնական արարողությունը, որ կտևի մինչև հուլիսի 9-ը։ Նախօրեին The New York Times -ը, հղելով ամերիկյան նախկին և գործող պաշտոնյաների, սենսացիոն հրապարակում է արել, ըստ որի Իսրայելը «ծրագրել էր սպանել Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիին և խորհրդարանի նախագահ Ղալիբաֆին»։ Թերթը գրել է, որ Միացյալ Նահանգները ոչ միայն Իսրայելին համոզել է նման քայլի չգնալ, այլև «տարածաշրջանի դաշնակից երկրների միջոցով իսրայելական մտադրությունների մասին Իրանին զգուշացրել» են։ Խամենեիի հուղարկավորության հետ կապված՝ Իրանը դիմել է Միացյալ Նահանգներին և «սիոնիստական վարչախմբին»՝ խուսափելու հնարավոր «բարդություններից»։

Ալի Խամենեիին սպանվել է փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակման առաջին օրը։ Չորս ամիս հետո նրա և ընտանիքի անդամների հուղարկավորության կազմակերպումը կարելի է ընկալել որպես «պատերազմի ավարտի խորհրդանշան»։ Իրանի համար կարեւորագույն նշանակություն ունեցող արարողությանը մասնակցելու համար Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Թեհրան։ Կայացել է նրա և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը։

«Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ՝ կարեւորելով խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցությանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը»,- փոխանցել է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Հարավային Կովկասի երկրներից Իրանի նախկին Գերագույն հոգևոր առաջնորդի վերջին հրաժեշտի արարողությանը նման բարձր մակարդակով մասնակցել է միայն Հայաստանը։ Նախնական տեղեկությամբ Ալի Խամենեիի հուղարկավորության պաշտոնական արարողությանը Ադրբեջանը կներկայացնի Միլլի մեջլիսի խոսնակ Գաֆարովան, նրա և իրանցի պաշտոնյաների հանդիպման մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։

Ուշագրավ է, որ Իրանը Բաքվում վերջերս կայացած ԻՀԿ երկրների խորհրդանական Միության նստաշրջանում ներկայացրել է խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը։ Նա նաև առաձին հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ և հրապարակային փակել Իսրայելի կողմից Իրանի դեմ Ադրբեջանի գործողությունների թեման՝ հավաստելով, որ պատերազմի օրերին «Ադրբեջանը եղել է Իրանի կողքին»։ Իրանը և Ադրբեջանը ծրագրել են մոտ ապագայում Արաքսի վրայով ավտոմոբիլային կամրջի շահագործման պաշտոնական արարողություն կազմակերպել։

Այս համատեքստում, բայց և հաշվի առնելով, որ Իլհամ Ալիևը Ալի Խամենեիի հետ նաև անձնական մտերմություն է ունեցել, ինչի մասին նա խոսել է մարտի 4-ին Բաքվում ԻԻՀ դեսպանատուն այցի և ցավակցական գրառում կատարելու ընթացքում, բավական արտառոց է, որ Իրանի նախկին Գերագույն հոգևոր առաջնորդի վերջին հրաժեշտին Ադրբեջանի նախագահը չի մասնակցել։ Գուցե դա Իսրայելի հետ հարաբերությունների խորքո՞վ է պայմանավորված։ Հայտնի է, որ Ալիևը իսրայելա-ադրբեջանական ֆորմալ հարաբերությունները համեմատել է «այսբերգի վերջրային մասի» հետ։ Ի՞նչ «խորք ունի իրանա-ադրբեջանական եղբայրությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում