Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան

Կառավարության 2021-26 թվականների ծրագրով՝ մինչև 2026 թվականը մարզերում պետք է գործեն 25 երիտասարդական կենտրոններ։ Արմավիրի մարզի Խոյ համայնքում հունիսի 29-ին տեղի է ունեցել հերթական երիտասարդական տարածքի բացումը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ–ում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

«Տարածքը հիմնվել է Գեղակերտ բնակավայրում «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում. այն Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» հետ համատեղ»,– նշված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Անկաշկանդ, ազատ միջավայր՝ երիտասարդների համար

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ երիտասարդական տարածքների ու կենտրոնների նպատակն է ունենալ այնպիսի միջավայրեր, որտեղ երիտասարդներն անկաշկանդ են, ազատ, ստեղծագործող և իրենց գաղափարների ու մտքերի արտահայտման միջոցով կարողանում են առաջ տանել այն նախաձեռնությունները, որոնք իրենց համայնքում դառնում են դրական փոփոխությունների սկիզբ և, ի վերջո, նպաստում ամբողջ երկրում դրական փոփոխությունների ընթացքին։

«Սա այն նշանակալի ազդեցությունն է, որը մենք արդեն տեսնում ենք գործող երիտասարդական կենտրոններում։ Կառավարության վերջին կարևորագույն նախաձեռնություններից մեկը՝ մասնակցային բյուջետավորման գործընթացը, ևս ցույց է տալիս, որ երիտասարդական նման կենտրոնների և տարածքների նշանակությունը նոր գործիքակազմերի արդյունավետության ապահովման գործում ավելի քան մեծ է։ Հենց երիտասարդներն են, որ մասնակցելով այդ գործընթացներին՝ իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի որակի բարելավմանը և ստեղծում դրա համար անհրաժեշտ պայմաններ»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է հնարավորինս շատ համայնքներում ձևավորել նման միջավայրեր։

Երիտասարդական տարածքները գործում են նույն արժեքներով և մեթոդաբանությամբ

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության գործընկերներին և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամին՝ նշելով, որ սա լավագույն օրինակներից է, երբ պետական քաղաքականությունն ու գործընկերային ծրագրերը ներդաշնակորեն համադրվում են և միասին ստեղծում հավելյալ արժեք։

Նախարարի խոսքով՝ Կառավարության առաջնահերթություններից է բոլոր համայնքներում երիտասարդական կենտրոնների ստեղծումը՝ երիտասարդների համար ապահովելով մասնակցության և ինքնադրսևորման որակյալ հնարավորություններ։ Տարբեր ծրագրերով ստեղծվող երիտասարդական տարածքները գործում են նույն արժեքների և մեթոդաբանության հիման վրա՝ նպաստելով քաղաքացիական կրթության զարգացմանը։

Համայնքները ներգրավում են երիտասարդական աշխատողների

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև համայնքի դերակատարությունը՝  շեշտելով, որ  նման նախաձեռնությունները չեն կարող իրականություն դառնալ առանց համայնքի ակտիվ մասնակցության և ներգրավվածության։

«Շատ կարևոր է համայնքային մակարդակում երիտասարդների մասնակցության խթանումը․  «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքով համայնքներն ունեն կարևոր գործառույթ՝ իրականացնելու երիտասարդական քաղաքականությունը տեղական մակարդակում։ Մեր բազմաթիվ համայնքներ մեծ պատրաստակամությամբ ընթանում են այդ ճանապարհով՝ առանձին բյուջեներ հատկացնելով երիտասարդական ծրագրերին,  համայնքներում ներգրավելով երիտասարդական աշխատողների, ինչն ավելի ինստիտուցիոնալ և կայուն է դարձնում երիտասարդական ոլորտի աշխատանքը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը կարևորել է նաև հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը՝ նշելով, որ այն առանցքային նշանակություն ունի երիտասարդական քաղաքականությունն առաջ մղելու գործում. «Հուսով եմ՝ դեռ բազմաթիվ առիթներ կունենանք ինչպես այս, այնպես էլ մեր մյուս երիտասարդական տարածքներում ներկա լինելու այնպիսի նախաձեռնությունների, որոնք կվկայեն երկրի զարգացման գործում երիտասարդ տաղանդների և նորարար գաղափարների կարևոր ներդրման մասին»։

Երիտասարդական տարածքները՝ ժողովրդավարական լաբորատորիաներ

Միջոցառման շրջանակում ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: «Այս տարածքները ծառայելու են որպես ժողովրդավարական լաբորատորիաներ, որտեղ երիտասարդները զարգացնելու են իրենց քննադատական հմտությունները՝ նպաստելով դիմակայունության բարձրացմանը: Այս տարածքն ավելին է, քան պարզապես ենթակառուցվածքը. այն հնարավորություն կտա երիտասարդներին մասնակցելու ոչ ֆորմալ կրթության, կամավորական աշխատանքների, համայնքահեն գործունեությանը, ունենալու քաղաքացիական ներգրավվածություն, առաջնորդության զարգացում»,- ասել է ԵՄ դեսպանը՝ շնորհակալություն հայտնելով համագործակից բոլոր կողմերին:

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Վալյա Մարտիրոսյանը, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի համակարգող/թիմի ղեկավար Անի Թորոսյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ Էդվարդ Ափոյանը:

Կյանքի են կոչում գաղափարըԴողս գյուղում բացօթյա մարզահրապարակ է կառուցվել

Երիտասարդական տարածքի պատասխանատու Եվա Կարապետյանը տեսասահիկով ներկայացրել է կենտրոնի գործունեությունը, հնարավորությունները, իրականացվող ծրագրերը։ Նախարար Ժաննա Անդրեասյանը միջոցառմանը ներկա երիտասարդներից հետաքրքրվել է, թե ինչ գաղափարներ են քննարկվում կենտրոնում, ինչով են հատկապես սիրում զբաղվել: Նա կոչ է արել երիտասարդներին տարածքի մասին իրազեկել նաև հասակակիցներին՝ ընդգծելով՝ սա հնարավորությունների հարթակ է, որը պետք է օգտագործեն թե՛ պետությունը, թե՛ երիտասարդները: Համայնքի ակտիվ երիտասարդներից մեկը՝ Եղիշե Արսենյանը, պատմել է, որ կենտրոնում տեղեկանալով «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի մասին՝ ներկայացրել է Դողս գյուղում բացօթյա մարզահրապարակի կառուցման գաղափարը, որը քվեարկության արդյունքում ճանաչվել է հաղթող: Ըստ այդմ՝ Դողսում այսօր գործում է մարզահրապարակ, և ծրագիրը շարունակվում է իրագործվել նաև այլ համայնքներում:

Երիտասարդական տարածքները նախատեսված են որպես անվտանգ, ներառական և ստեղծագործ միջավայրեր, որտեղ երիտասարդները կարող են մասնակցել ոչ ֆորմալ կրթական ծրագրերի, զարգացնել փափուկ և առաջնորդական հմտություններ, նախաձեռնել համայնքային ու կամավորական գործողություններ՝ ներգրավվելով համայնքի զարգացման գործընթացում։

«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում ստեղծվել և գործարկվել է 6 երիտասարդական տարածք Հայաստանի տարբեր մարզերում՝ Արմավիր, Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Տավուշ և Սյունիք։ Տարածքների կայուն գործունեությունը ապահովելու նպատակով ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր ՀՀ ԿԳՄՍ նախարարության, համապատասխան համայնքապետարանների և  քաղաքացիական հասարակության գործընկերների միջև։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում