Friday, 10 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև

Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին

Ռուսաստանը և Ադրբեջանը կարգավորել են ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանման հետ կապված հարցերը։ Բացի այդ, Մոսկվան հույս ունի, որ 2025 թ. ամռանն Ադրբեջանում ձերբակալված ՌԴ 11 քաղաքացիներն ազատ կարձակվեն. այս հարցը կքննարկվի Ադրբեջանի արտգործնախարարի առաջիկա այցի ժամանակ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը RTVI-ի հետ հարցազրույցում։

Լրագրողը հարց է ուղղել Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում 2025 թ. դեկտեմբերին Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ինքնաթիռի վթարի հետ կապված փոխհատուցման վճարման մասին. վթարի հետևանքով զոհվել է 38 մարդ, 29 մարդ ողջ է մնացել։

«Գիտեք, մենք լուծել ենք ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքների հետ կապված բոլոր հարցերը։ Սակայն այս հարցերը, ինչպես հասկանում եք, վերաբերում են կոնկրետ անձանց, որոնք ապրել են սարսափելի ողբերգություն, որոնք կրել են անդառնալի կորուստ։ Այնպես որ, անկեղծ ասած, ես չէի ցանկանա այստեղ մանրամասնել», – ասել է փոխնախարարը։

Գալուզինը նաև նշել է, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մոտ ապագայում կայցելի Մոսկվա, չնայած այցի ժամկետները դեռ հստակ չեն։ Նա նշել է, որ կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև հարց կդրվի Բաքվում 2025 թ. հունիսի 30-ից հուլիսի 1-ը ձերբակալված ՌԴ 11 քաղաքացիների ազատ արձակման մասին։

«Այս հարցը քննարկվում է Ռուսաստանի և Ադրբեջանի համապատասխան պրոֆիլային կառույցների միջոցով, և մենք հույս ունենք, որ մեր քաղաքացիները շուտով ազատ կարձակվեն», – հավելել է Գալուզինը։

Ձերբակալված ռուսաստանցիների թվում էին «Sputnik Ադրբեջան» գործակալության ղեկավարը և գլխավոր խմբագիրը, որոնք 2025 թ. հոկտեմբերին ազատ են արձակվել։ Ձերբակալվել են նաև ծրագրավորողներ և մի քանի զբոսաշրջիկ, որոնք ԶԼՄ-ների և ՏՏ ոլորտի հետ առնչություն չունեն։ Նրանցի մի քանիսը մեղադրվում են Իրանից թմրամաքսանենգության և կիբեռհանցագործությունների համար։ Ձերբակալությունները կատարվել են Եկատերինբուրգում ՌԴ իրավապահների կողմից ադրբեջանցիների ձերբակալություններից հետո, որոնց ընթացքում 2 մարդ էր մահացել։

Հարցազրույցի ընթացքում Գալուզինն անդրադարձել է նաև Բաքվում Ռուսական տան փակմանը։ Նա նշել է, որ ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռի հետ կապված բարդ խնդիրների լուծումից հետո կողմերի շահերին կհամապատասխաներ հարաբերությունների լիարժեք վերականգնումը, այդ թվում՝ Ռուսական տան բացումը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում