Monday, 20 07 2026
13:30
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը
Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
Մոսկվայի ուղղությամբ 400 ԱԹՍ է արձակվել
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն

Վրաստանի 2024թ․ մարդահամարի տվյալներով այդ երկրի հայ քաղաքացիների թիվը 169 հազարից մի փոքր ավելի է, բայց նրանցից իրեն Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է ճանաչել միայն 101 հազարը։ Ո՞ր դավանանքի հետեւորդ են մնացած 68 հազար հայերը, պաշտոնական վիճակագրությունը տվյալներ չունի։ Ընդ որում, Վրաստանի հայ քաղաքացիներից շուրջ 140 հազարը հայոց լեզուն ճանաչել է մայրենի։

Հունիսի 21-ին Թբիլիսիի Սուրբ Երրորդության տաճարում Համայն Վրաստանի պատրիարք-կաթողիկոս Շիո Երրորդը օրհնել է Վրաց ուղղափառ եկեղեցու քուրդ-եզդիական համայանքը։ Նույն օրը նա հանդիպում է ունեցել քրիստոնեություն ընդունած քրդերի և եզդիների Մադայ վարդապետին։ Վերջինս Սուրբ Երրորդության տաճարում կուրմանջի լեզվով հնչեցրել է Հովհան Ոսկեբերանի աղոթը։

Քրդերը սուննի մահեմադականություն են դավանում, եզդիները ունեն ազգային կրոն, բայց Մադայ վարդապետը հայտարարել է, որ «կուրմանջին հին վրացերենի հետ կդառնա Վրաց ուղղափառ եկեղեցու պաշտոնական երկրորդ լեզուն»։ Այս տեղեկությունները հանրայնացրել է «Նեզավիսիմայա գազետա»-ն։

Ռուսաստանյան լրատվամիջոցը «ոչ բնորոշ» է համարել քրդերի և եզդիների «քրիստոնեացումը», քանի որ Վրաց ուղղափառ եկեղեցին «նույնիսկ տեղական ուղղափառ հայերի համար դժվարությամբ է հայերեն ժամերգություն թույլատրում»։

Ասվածից հասկացվում է, որ Վրաստանի հայ քաղաքացիների մի որոշակի մաս ոչ թե Հայ առաքելական, այլ Վրաց ուղղափառ եկեղեցու հետևորդ է։ Նրանք, պետք է ենթադրել, նոր չեն «դավանափոխ եղել»։ Բայց եթե Վրաց ուղղափառ եկեղեցին իսլամադավան քրդերին «դարձի է բերում», մեծ է հավանականությունը, որ «հոգեորսությունը» կարող է տարածվել նաև վիրահայության շրջանում։

Վրաց ուղղափառ եկեղեցին փաստացի կորցրել է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի կանոնական տարածքը։ Այդ իրավիճակում իր ազդեցությունը քրիստոնյա հայության նկատմամբ տարածելու ձգտումը ՎՈՒԵ համար կարող է առաջնահերթություն դառնալ։

Միջեկեղեցական հարաբերությունները, ինչ խոսք, երբեմն ավելի բարդ են, քան միջպետականը։ Բայց դրանից չի հետևում, թե Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը Վիրահայոց թեմում անելիքներ չունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում