ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի այն խոսքերը, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ, Թեհրանում գնահատում են որպես միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության խախտման խոստովանություն: Աս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Իտալիային և Ռումինիային ուղղակիորեն համարել է Իրանի դեմ ագրեսիայի մասնակիցներ», – Բաղային գրել է X սոցիալական ցանցում։







































