Friday, 10 07 2026
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ

ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար

Ուղիղ մեկ տարի առաջ սկիզբ դրվեց ԱրարատԲանկի նախաձեռնությանը. հնարավորություն տալ լսողության խնդիրներ ունեցող երեխաներին՝ զգալու երաժշտության ռիթմն ու կախարդանքը։

Նախաձեռնության սկիզբն աննախադեպ մշակութային իրադարձությունն էր՝ աշխարհահռչակ բելգիական Hooverphonic խմբի ելույթը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) 100-ամյա հոբելյանի շրջանակներում։

Համերգը տեղի ունեցավ ԱրարատԲանկի հովանավորությամբ և դրան ուղղված գումարի մի մասը տրամադրվեց «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնին»՝ սովորողների կրթական և ստեղծագործական զարգացման համար անհրաժեշտ պայմանները բարելավելու նպատակով։

Արդյունքում ԱրարատԲանկի ֆինանսավորմամբ և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցությամբ վերանորոգվեց «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի» երաժշտական սենյակը։

Վերանորոգված և վերազինված երաժշտական սենյակը ստեղծում է նոր հնարավորություններ երեխաների զարգացման և ինքնարտահայտման համար։ Լուսավոր, ջերմ միջավայրը այսուհետ կնպաստի երեխաների անվտանգ, հարմարավետ և բազմակողմանի զարգացմանը՝ խթանելով նրանց ինքնարտահայտման ու ստեղծագործական կարողությունների զարգացմանը։

«Մոտիվացնող կրթական միջավայրը նպաստում է, որ երեխաներն ավելի հաճույքով սովորեն, իսկ ուսուցիչները՝ առավել ոգևորությամբ աշխատեն։ Այս կարևոր իրադարձության նպատակը ոչ միայն երաժշտական սենյակի վերանորոգումն էր, այլև երեխաների համար ժամանակակից, ապահով և հետաքրքիր կրթական միջավայրի ստեղծումը, որը կխթանի նրանց ստեղծագործական ներուժի բացահայտումը, ինքնարտահայտումն ու զարգացման նոր հնարավորությունները։ Վստահ եմ, որ այս միջավայրը երեխաներին կոգեշնչի ավելի մեծ սիրով սովորել, ստեղծագործել և հավատալ սեփական ուժերին»,- նշեց «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի» տնօրեն Արմինե Բաբայանը։

Միայն 2025–2026 ուստարվա ընթացքում լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնում «Ռիթմիկա» առարկան դասավանդվել է շուրջ 70 երեխաների` ընդգրկելով 1-9-րդ դասարանների 14 դասարան։

«Սիմվոլիկ է, որ Հայաստանի կարևորագույն երաժշտական կառույցներից մեկը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, մասնակցություն է ունեցել այս գեղեցիկ երաժշտական սրահի բարեկարգմանը։ Ցավոք, շատ հաճախ չեն լինում նման սոցիալական պատասխանատվության բաղադրիչ պարունակող ծրագրերը, որոնք մենք իրականացնում ենք բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ։ Այդ պատճառով ողջունում ենք ԱրարատԲանկի նախաձեռնությունը, որին մենք էլ մեծ ոգևորությամբ ու ուրախությամբ միացանք»,- նշեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի քարտուղար Աստղիկ Դալլաքյանը։

«Մեկ տարի առաջ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցությամբ հենց հոբելյանական տարվա շրջանակում մեկնարկեց ԱրարատԲանկի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությունը այդ նախաձեռնության շուրջ։ Նախաձեռնությունը երևի թե եզակի և ինքնատիպ էր այն առումով, որ երկու կառույցներ միավորվեցին մեկ գեղեցիկ գաղափարի շուրջ․ այն է՝ հասանելի դարձնել երաժշտությունը այն երեխաներին, ովքեր ունեն լսողության  խանգարումներ։  Այս երաժշտական սենյակը նպաստում է հենց «Ռիթմիկա» դասերի ավելի արդյունավետ անցկացմանը, իսկ այսօր լսողության  խանգարումներ ունեցող երեխաներին «Ռիթմիկա» առարկա դասավանդելը կարևոր է հենց հաղորդակցության և սոցիալիզացման տեսանկյունից»,- նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։

Սենյակի ձևավորմանն առանձնահատուկ շունչ է հաղորդվել նաև գեղարվեստական ձևավորման միջոցով, որը ստեղծում է ջերմ, ստեղծագործական միջավայր երեխաների զարգացման և ինքնարտահայտման համար՝ կյանքի նոր ռիթմ պարգևելով նրանց։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում