Friday, 10 07 2026
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են

Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Կիևյան կամուրջի նորոգման ու ամրացման աշխատանքները արդեն մի քանի օր է, ինչ սկսվել են: Քաղաքի երկու հատված միացնող այս կարևոր հանգույցի փակումը, իհարկե, չէր կարող չանդրադառնալ առանց այն էլ ծանրաբեռնված երթևեկության վրա, բայց այս ժամանակահատվածը, թերևս, ամենաօպտիմալն էր՝ հաշվի առնելով արձակուրդի շրջանը: Ի սկզբանե քաղաքապետարանն իրազեկել էր երթևեկությունը վերակազմակերպելու մասին, հրապարակել նաև փոփոխված երթուղիները, բայց, որպես կանոն, նման դեպքերում, մի որոշ շրջան է պահանջվում երթևեկությունը ժամանակավոր տրամաբանության հուն բերելու համար: Շատ վարորդների և քաղաքացիների դժգոհությունն, այո, սպասելի էր և, միանգամայն, բնական, բայց նման մասշտաբային աշխատանքների համար, երթևեկության այս ծանրաբեռնվածության ու մեքենաների ահագնացող հոսքի պարագայում, հավատացեք, ավելի համար ժամանակահատված դժվար է գտնել՝ հաշվի առնելով, որ կամուրջի նորոգումն ու ամրացումն, իսկապես, անխուսափելի ու անհետաձգելի էր: Փոփոխվում են դեֆորմացիոն կարերը, ապահովվում է ջրամեկուսացումը, տեղադրվում է ասֆալտբետոնի նոր ծածկ, նորոգվում են մայթերն ու բազրիքները, վերականգնվում կառուցվածքների պաշտպանիչ շերտերը: Այս աշխատանքերի պատճառած անհարմարություններից դժգոհ մարդկանց կողքին, անշուշտ, կան նաև կամուրջի նորոգման անհրաժեշտությունը գիտակցող և ներողամիտ քաղաքացիներ: Արդյունքում մենք կունենանք ավելի հարթ, անվտանգ, հարմարավետ երթևեկություն, իսկ որ ամենակարևորն է՝ կապահովենք կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն: Եկեք մի փոքր համբերատար լինենք, զերծ մնանք մանրախնդիր դատողականությունից ու որակումներից, անհեթեթ մեկնաբանություններից և առաջնորդվենք Երևանի ու երևանցիների տրանսպորտային անվտանգությանն ուղղված այս կարևոր հեռանկարի հանդեպ լավատեսությամբ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում