Sunday, 12 07 2026
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է

Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար

Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի շրջանակում ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդես է եկել ամփոփիչ ելույթով՝ «Պաշտպանական արդյունաբերական համագործակցություն. մատակարարման շղթաներ, տաղանդներ և փոքր պետությունների դերը» խորագրի ներքո։

«Ներկայացրել եմ ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հայեցակարգային մոտեցումները՝ ընդգծելով, որ փոքր երկրները ևս արհեստական բանականության և տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում կարող են լինել մրցունակ՝ շնորհիվ ճկունության և նպատակային ներդրումների։

Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա ժամանակակից պաշտպանական համակարգերում: Սակայն միայն տեխնոլոգիան բավարար չէ: Իմ համոզմամբ՝ իրական մրցակցային առավելությունը շարունակում է մնալ մարդկային կապիտալը: Հայաստանը շարունակում է մեծ ներդրումներ կատարել ինժեներական կրթության, ստարտափների զարգացման, գիտահետազոտական ինստիտուտների և համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ գործընկերության մեջ: Նպատակը հստակ է՝ ստեղծել միջավայր, որտեղ տաղանդները կարող են դրսևորվել, ստեղծել և ընդլայնել արտադրանքներ, որոնք կնպաստեն թե՛ տնտեսական զարգացմանը, թե՛ ազգային անվտանգությանը:

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. պետական պատվերների համակարգի միջոցով ոլորտում ներդրվել է 172 միլիարդ դրամ, և ընդունվել է որոշում՝ հավելյալ 190 միլիարդ դրամի նոր երկարաժամկետ պայմանագրեր կնքելու մասին։ Այս քաղաքականության արդյունքում ոլորտի շրջանառությունը ներքին տնտեսությունում հասել է շուրջ 70 միլիարդ դրամի, իսկ հայկական ռազմական արտադրանքն արդեն իսկ արտահանվում է։

Այսպիսով՝ ապագան պատկանում է ոչ թե մեկուսացված արդյունաբերական բազաներին, այլ փոխկապակցված էկոհամակարգերին, որոնք ունակ են միասին ճանապարհ հարթել նորարարությունների համար: Իմ համոզմամբ՝ նորարարական էկոհամակարգերը ծաղկում են, երբ ստարտափները կարողանում են արագ փորձարկել, ձախողել, սովորել և կատարելագործվել: Ուստի ջանքեր չեն խնայվում փորձարկումների ընթացակարգերը պարզեցնելու և իրական օպերատիվ միջավայրերի հասանելիությունը մեծացնելու ուղղությամբ:

Գլոբալ մրցակցությունում հաջողելու համար Հայաստանը զարգացնում է նաև «ԱԲ գործարանների պարտեզի» (The Garden of AI Factories) իր տեսլականը, ինչը հայկական պաշտպանական ընկերություններին թույլ է տալու իրականացնել բարդ ինժեներական մոդելավորումներ և անհրաժեշտ փորձարկումներ, որտեղ պետությունը տրամադրում է անհրաժեշտ ռեսուրսներ և ենթակառուցվածքներ։

Իմ խոսքում ընդգծել եմ միջազգային համագործակցությունների խթանման պատրաստակամությունը՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկում արտահանման լիցենզավորման ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ, ինչը կապահովի հայկական տեխնոլոգիական լուծումների մուտքը համաշխարհային շուկաներ։ Հայաստանը սպառողից վերածվում է աշխարհին բարձր տեխնոլոգիական արդյունք առաջարկող գործընկերոջ, որտեղ գիտական ներուժը, էներգետիկ հնարավորությունները և հաշվարկային հզորությունները միասնաբար ծառայում են ազգային անվտանգության և տեխնոլոգիական առաջընթացի ապահովմանը:

Միասին մենք կարող ենք կառուցել մատակարարման շղթաներ, որոնք ավելի դիմակայուն են, մշակել տեխնոլոգիաներ, որոնք ավելի արդյունավետ են, ստեղծել պաշտպանական արդյունաբերական էկոհամակարգ, որն ավելի ուժեղ է, քանի որ հիմնվում է ինչպես մեծ, այնպես էլ փոքր պետությունների կարողությունների վրա»,- ասել է նախարարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում