Monday, 13 07 2026
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան

Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել

Միջազգային մամուլը հրապարակել է իրանա-ամերիկյան համաձայնության առթիվ Իսլամական հեղափոխության առաջնորդ Մոջթաբա Խամենիի պաշտոնական ուղերձը, որով նա հաստատել է ԱՄՆ և Իրանի նախագահների կողմից փաստաթղթի ստորագրումը։ Խամենեին ընդգծել է, որ Իրանը բանագնացները «հանուն համաձայնության զգալի ջանքեր են գործադրել», մինչդեռ ամերիկյան կողմը «քաղաքական անզորությունից դրդված է գործարքի գնացել»։

Իսլամական հանրապետության առաջնորդը բացահայտել է, որ նախապես այդ հարցում «այլ դիրքորոշում է ունեցել» և համաձայնագիր ստորագրելու թույլտվություն տվել է միայն «երկրի նախագահի անձնական երաշխիքներն ստանալուց հետո»։ Ըստ Խամենեիի, նախագահ Մասուդ Փեզեշքիանը « կատարյալ պատասխանատվություն է ստանձնել որպես Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ և խոստացել, որ կպաշտպանի իրանական ժողովրդի Դիմադրության ճակատի իրավունքները»։ Փեզեշքիանը հոգևոր առաջնորդին նաև վստահեցրել է, որ հաստատակամություն կցուցաբերի, եթե Վաշինգտոնը «փորձի չափից դուրս պահանջներ ներկայացնել»։

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ուղերձից պարզ է դառնում, որ աշխարհիկ իշխանության ներկայացուցիչներին հաջողվել է առնվազն մարտավարական հաջողության հասնել և սահմանափակել Մոջթաբա Խամենեիի նկատմամբ ԻՀՊԿ հրամանատար Վահիդիի ազդեցությունը։ Հրապարակայնացնելով այդ իրողությունը, Խամենեին իր հերթին հնարավոր ֆորս-մաժորի համար ամբողջ պատասխանատվությունը հասցեագրել է նախագահ Փեզեշքիանին։

Պետք է ենթադրել, որ ԱՄՆ հետ ձեռք բերված համաձայնությունների կատարման համար պատասխանատվություն ստանձնելով՝ Փեզեշքիանը ձգտելու է կառավարման նոր լծակների տիրապետել։ Իսկ դա կարող է ներվերնախավային նոր մրցակցության պատճառ դառնալ և սրել գործադիր իշխանության և օրենսդիր մարմնի հակասությունները։ Իրանում իշխանական համակարգը բարդ է, իսկ ԱՄՆ հետ բանակցությունները չափազանց բարդ են լինելու։

Առավել ուշագրավ է, որ նախագահ Փեզեշքիանը հոգևոր առաջնորդին խոստացել է պաշտպանել նաև Դիմադրության ճակատի շահերը։ Խոսքը Մերձավոր Արևելքում «շիադավան աղեղի» մասին է, որ ներառնում է Իրաքը, Սիրիան և Լիբանանը, ինչպես նաեւ Եմենի ապստամբական ուժերին։ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակման ողջ ընթացքում Լիբանանյան «Հըզբալա»-ն և Եմենի հութիները հանդես են եկել որպես Իսլամական հանրապետության «պահեստազոր»։

Իսլամական հեղափոխության առաջնորդի ուղերձը, այսպիսով, Իրանի պատմության «նոր էջ» է բացել, երկրի աշխարհիկ իշխանությունը ստացել է ճակատագրական որոշում կայացնելու և պատասխանատվություն ստանձնելու իրավունք։ Պետք է ենթադրել, որ նախագահ Փեզեշքիանի լիազորությունները տարածվում են Իրանի արտաքին քաղաքականությանը առհասարակ։ ԱՄՆ-ի հետ համաձայնության կատարումը, բայց հատկապես հետագա բանակցությունների արդյունավետությունը զգալի չափով կախված է լինելու հարևան երկրների, ռազմավարական դաշնակիցների հետ բազմաբնույթ քննարկումներից։ Այլ բան է, թե Փեզեշքիանը ինչպե՞ս է հաղթահարելու այդ չափազանց բարդ փորձությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում