Saturday, 11 07 2026
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
09:15
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում

Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնում է․

«Ցանկացած եղանակի կանխատեսում սկսվում է օդերևութաբանական կայանների ցանցում կատարված դիտարկումներով։ Քանի՞ կայան է պատասխանատու ձեր եղանակի կանխատեսման համար։

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) տվյալներով՝ կան

• ~11,000 գետնամերձ օդերևութաբանական կայաններ։

• ~1,300 աերոլոգիական կայաններ (մթնոլորտը զոնդավորում են մինչև 30-40 կմ բարձրություն)։

Դրանք բոլորը գործում են միասնական ստանդարտների համաձայն, բայց որոշ ազգային առանձնահատկություններոց։

Ե՞րբ են կատարվում դիտարկումները

Գետնամերձ կայանները օրական ութ անգամ համաժամանակյա դիտարկումներ են կատարում Գրինվիչի միասնական ժամանակով (GMT). 00:00, 03:00, 06:00, 09:00, 12:00, 15:00, 18:00 և 21:00։

Աերոլոգիական կայանները դիտարկումներ են կատարում օրական երկու անգամ՝ ժամը 00:00-ին և 12:00-ին GMT-ով։

Այս տվյալները ուղարկվում են ազգային և համաշխարհային օդերևութաբանական կենտրոններ, մշակվում և վերածվում փաստցի եղանակային քարտեզների՝ ինչպես գետնամերձ, այնպես էլ բարձրության վերլուծության: Մշակված տվյալների հիման վրա կազմվում է կանխատեսում։

Ի՞նչ է եղանակի կանխատեսումը

Եղանակի կանխատեսումը գիտականորեն հիմնավորված ենթադրություն է մթնոլորտի վիճակի մասին որոշակի ժամանակին և որոշակի վայրում: Դրա կազմումը ներառում է տվյալների հավաքագրում, վերլուծություն, մոդելավորում և ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործում։

Ի՞նչ տեսակի կանխատեսումներ կան

— Ընթացիկ եղանակի կանխատեսում: Նկարագրում է ընթացիկ եղանակը և կանխատեսվող օդերևութաբանական պարամետրերը 0-ից 2 ժամ ժամանակահատվածի համար։

— Եղանակի գերկարճաժամկետ կանխատեսում: Սա օդերևութաբանական մեծությունների և եղանակային երևույթների կանխատեսում է մինչև 12 ժամ ժամանակահատվածի համար։

— Եղանակի կարճաժամկետ կանխատեսում: Օդերևութաբանական մեծությունների և եղանակային երևույթների կանխատեսում 12-ից 72 ժամ (3 օր) ժամանակահատվածի համար։

— Եղանակի միջնաժամկետ կանխատեսում: Օդերևութաբանական պարամետրերի կանխատեսում 72 (3 օր) մինչև 240 ժամ (10 օր) ժամանակահատվածի համար։

— Եղանակի ներամսական կանխատեսում (մեծ վաղօրոքությամբ) – օդերևութաբանական պարամետրերի կանխատեսում 10-ից 30 օրվա ընթացքում, սովորաբար միջինացված և արտահայտված որպես այդ ժամանակահատվածի կլիմայական արժեքներից շեղումներ։

— Երկարաժամկետ կանխատեսում – կանխատեսում 30 օրից մինչև 2 տարի ժամանակահատվածի համար։ Նույնպես նկարագրում է միջինացված օդերևութաբանական պարամետրերը, որոնք արտահայտված են որպես նորմայից շեղումներ։

Որքանո՞վ են ճշգրիտ կանխատեսումները

1-2 օրվա համար՝ ամենաճշգրիտը։

3-5 օրվա համար՝ բավականին հուսալի։

10 օրվա համար՝ ճշգրտությունը նվազում է մինչև 60%։

Մեկ ամսվա կամ ավելիի համար՝ ավելի շատ թվերի խաղ է։

Այսպիսով, երբ ինչ-որ կայք «կանխատեսում է» եղանակը երկու կամ ավելի շաբաթ առաջ՝ մինչև որոշակի աստիճանի ճշգրտությամբ, հիշեք այս գրառումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում