Friday, 10 07 2026
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև
Ծառուկյանը հետապնդվում է ոչ որպես ընդդիմադիր, այլ՝ օտարերկրյա գործիք. սա ուղերձ է Ռուսաստանին

Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը

Ֆրանսիայի պետական France 24 հեռուստաընկերությունը փաստաբանի միջոցով հարցազրույց է ունեցել Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի հետ և նրան ներկայացրել իբրև «խղճի կալանավորի»։ Բաքվի իշխանական minval politika-ն Ելիսեյան պալատին մեղադրել է Քերիմլիին «մտացածին հայտարարությունների հարթակ տրամադրելու» մեջ, հերթական անգամ Ֆրանսիան ներկայացրել որպեսս «նոր գաղութատիրական հավակնություններ ունեցող» երկրի, որին, իբր, Ադրբեջանի «հաղթանակների և սուվերեն արտաքին քաղաքականությունը միայն նախանձ են պատճառում»։

Ֆրանսիայի պետական հեռուստաընկերությունը Ալի Քերիմլիի կալանավորումը գնահատել է «քաղաքականապես մոտիվացված»։ Այս առումով Բաքվի կիսապաշտոնական լրատվամիջոցի հակադարձումը «նորմայի մեջ» է։ Մանավանդ որ Բաքու-Փարիզ հեռակա բանավեճը հին է, գալիս է այն ժամանակներից, երբ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ էր, թեև ղարաբաղյան կարգավորման բանակցությունների մի տևական փուլ անցել է ֆրանսիական կողմի միջնորդությամբ։

Արտառոց է երկու հանգամանք։ Ալի Քերիմլին ֆրանսիական հեռուստատեսությանը հարցազրույց է տվել մոտ տասը օր առաջ, որից որոշ հատվածներ ԱԺՃ «Ազադլըգ» պաշտոնաթերթը հրապարակել է։ Այդ ընթացքում Բաքվի իշխանական ոչ մի լրատվամիջոց Ֆրանսիայի և հատկապես նախագահ Մակրոնի հասցեին քննադատություն, առավել ևս՝ վիրավորական արտահայտություն թույլ չի տվել։ Խնդրո առարկա հրապարակումը, մինչդեռ, «համեմված» է հակամակրոնական քննադատությամբ և ծաղրանքով, այդ թվում՝ նրա անձնական կյանքի մասին վերագրումներով։

Խոսելով Ֆրանսիայի նախագահի «ձախողումներից», ադրբեջանական լրատվամիջոցը անդրադարձել է նրա Հայաստան այցին և այն անվանել «ծաղրածուական», որի ընթացքում Մակրոնը «համբույրներ է բաշխել և ճամարտակել Երևանի «եվրոպական ընտրության» մասին» և ամփոփել․ «Նման գործիչները ուղղակի պատասխանատվություն են կրում Հայաստանի ընտրությունների բարդակի համար»։

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները ի՞նչ կապ ունեն դեռևս աշնանը «պետական հեղաշրջման փորձ կատարելու» մեղադրանքով կալանավորված Ալի Քերիմլիի հետ, այս հարցի մոտավոր պատասխանը հնարավոր կլինի կռահել նրա դեմ դատավարության նյութերից։ Բայց որ հունիսի 7-ի հայաստանյան քվեարկությունը ունիսոն «բարդակ» են անվանում Ռուսաստանի ԱԳՆ-ն, Հայաստանի ընդդիմությունը և Բաքվի իշխանական լրատվամիջոցը, սա արդեն չափազանց զգաստացնող «զուգադիպություն» է։ Մնում է ենթադրել, թե ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը։ Եվ արդյոք այդ սպառնալիքը լիովին հաղթահարվա՞ծ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում