Sunday, 12 07 2026
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը

Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը

Հունիսի 12-ին և 14-ին Ղազախստանում սպասվում է համապատասխանաբար «Ամանաթ» և «Ադիլեթ» կուսակցությունների համագումար։ Առաջին դեպքում խոսքը նախկին նախագահ Նազարբաևի հիմնադրած քաղաքական ուժի մասին է։ Երկրորդ կուսակցությունը հիմնադրվել է մի քանի ամիս առաջ։ Այն գլխավորում է գործող նախագահ Տոկաևի աշխատակազմի նախկին ղեկավար Այբեկ Դադիբեյը։ Ղազախստանը նոր սահմանադրություն է ընդունել։ Ըստ այդմ, երկպալատ խորհրդարանը կլուծարվի։ Օգոստոսին նշանակված են խորհրդարանական ընտրություններ։

Tengrinewsi-ի ներկայացմամբ, նախագահ Տոկաևի հռչակած «Արդար Ղազախստան» քաղաքական ուղեգիծը «պահանջում է վերնախավային վերադասավորումներ»։ Այդ զգուշավոր ձևակերպումը, ըստ երեւույթին, պետք է հասկանալ այն իմաստով, որ նախկին նախագահ Նազարբաևի գրեթե երեսունամյա իշխանության տարիներին ձևավորված «թիմը» պետք է վերափոխվի։

Նոր սահմանադրությունը Ղազախստանի նախագահին վերապահում է բացառապես երկու ժամկետով պաշտոնավարելու իրավունք։ Տոկաևը հայտարարել է, որ դա «վերջնական և ուղենիշային ամրագրում» է։ Այդ խոստումը պահպանելու համար, որքանով հասկացվում է, նա քաղաքական համակարգի բարեփոխում է անցկացնում։ Ըստ էության, խոսքը նախկին նախագահի հիմնադրած կուսակցությունը լուծարելու մասին է, բայց դա արվում է «կամավոր միավորման» անվան տակ։

Քաղաքագետ Բաքիրովը «Նեզավիսիմայա գազետա»-ին ասել է, որ երկու կուսակցությունների միավորումը «կարող է բերել քաղաքական սիներգիայի, եթե դա տեղի ունենա սկզբունքային համաձայնությունների հիմքով»։ Նա միաժամանակ մտավախություն ունի, որ «ամեն ինչ կարող է վերածվել ձևական անվանափոխության»։ Քաղաքագետը դիտարկել է, որ ապագա խորհրդարանի ղեկավարության, կառավարության անդամների և մարզային գործադիր իշխանության ղեկավարների նշանակման համար նախագահ Տոկաևը «կադրային մեծ հնարավորություններ չունի»։

Քաղաքական ի՞նչ համակարգ կձևավորվի Ղազախստանում, դժվար է կանխատեսել։ Կենտրոնական Ասիայում և հատկապես Ղազախստանում ձևավորվել է քաղաքական նոր սերունդ, որի համար գերակա են ազգային, անգամ «թուրանական» միասնությունը և քաղաքակրթական արժեհամակարգը։ Տոկաևը մայիսի 15-ին Ղազախստանը հռչակել է Ոսկե հորդայի իրավահաջորդ և «թուրքական նախահայրենիք»։ Պատմա-քաղաքակրթական այդ նարատիվը վկայում է, որ Ղազախստանում ընտրությունը այլևս ոչ թե էթնիկ պատկանելիության և ռուսական ծայրագավառի բնակչի, այլ համաթուրքականության և քաղաքացիական ինքնության միջև է։

Ամեն դեպքում ակնհայտ է, որ Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը և անցնում է քաղաքական ամրագրումների։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում