Thursday, 16 07 2026
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»

Վրաստանը քաղաքականացրեց «ռուսաստանյան լրտեսների» բացահայտումը

Ուզում եմ երախտագիտություն հայտնել Պետական անվտանգության ծառայությանը և նրա հակահետախուզական դեպարտամենտի աշխատակիցներին՝ վերջին օրերին իրականացրած հակահետախուզական գործողության համար։ Այդ մասին հունիսի 1-ին հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ- իրավապահ մարմինների գործունեությունը համակարգող պետական նախարար Մամուկա Մդինարաձեն։ Նրա խոսքերով, նման գործողության իրականացումը, երբ «բացահայտվում է իրական լրտեսական ցանց և ձերբակալվում են կոնկրետ մասնակիցներ, դասվում է այնպիսի օպերատիվ և քննչական միջոցառումների շարքին, որ հաճախ բարդ դժվարություն են ներկայացնում ավելի մեծ և ուժեղ պետությունների համար»։

Ավելի վաղ վրացական մամուլը հայտնել է երկու ՀԿ ղեկավարի ձերբակալության մասին։ Նրանցից մեկը՝ Գուլբաաթ Ռցխելիձեն ձերբակալությունից երկու առաջ սոցցանցային գրառում է կատարել, որ այլ ՀԿ-երի հետ «կազմում են Վրաստանում հակառուսաստանյան քարոզչություն իրականացնող անձանց ցուցակը»։ Ենթադրվում է, որ նա ձերբակալվել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության և նրանց Վրաստանի անվտանգությանը վերաբերող տեղեկություն փոխանցելու համար։ Վրաստանի փոխվարչապետ Մդինարաձեն բացահայտել է, որ ձերբակալված երկրորդ անձը՝ Իրակլի Չիխլաձեն, կապված է Ռցխելաձեի հետ։

Ըստ Մդինարաձեի, Չիխլաձեն «հանդիսացել է լրտեսական ցանցի ղեկավարը՝ դրամական միջոցները և հանձնարարությունները բաշխելով մասնակիցների միջև»։ Խոսքն, այսպիսով, ոչ թե երկու անձի անահատական գործունեության, այլ Վրաստանում ստեղծված լրտեսական ցանցի մասին է։ Չափազանց արտառոց է, որ, ինչպես Մդինարաձեն է ասել, «Պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է միայն այն անձանց, ովքեր, չնայած արված նախազգուշացումներին, իրենց գործունեությունը չեն դադարեցրել»։

Կարելի է ենթադրել, որ Վրաստանի հատուկ ծառայությունները փորձել են կանխել լրտեսական գործունեությունը, որպեսզի բացահայտումը քաղաքական հնչեղություն չստանա և չբարդացնի ռուս-վրացական հարաբերությունները, բայց երբ համոզվել են, որ գործ ունեն ցանցային համակարգի հետ, դիմել են կոնկրետ քայլերի։ Վրաստանի փոխվարչապետ-պետական նախարար Մդինարաձեի մակարդակով արված բացահայտումները վկայում են, որ «Վրացական երազանքը» հարկադրված է Ռուսաստանին «նախազգուշական ազդակ» հղել։

Ուշագրավ է, որ Վրաստանի Պետական անվտանգության ծառայության կողմից Ռուսաստանի «լրտեսական ցանցի բացահայտումը» հաջորդել է ԱՄՆ պետական դեպարտամենտի ներկայացուցիչների Թբիլիսի այցին, որի ընթացքում նրանք բանակցություններ են վարել փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Բոճորիշվիլիի հետ։ Երկու «ռուսաստանյան լրտեսի» ձերբակալումը, ապա «պետական դավաճանության» մեղադրանքով կալանավորումը, հավանական է, Վրաստանի կառավարության կողմից Եվրամիությանը արված «կանխավճար» է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում