Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը ավարտել է իր մրցելութները «Ռոլան Գարոս 2026»-ում՝ դուրս մնալով երրորդ շրջանից։
Հայ թենիսիստը հինգ սեթից բաղկացած պայքարում պարտվեց հոլանդացի Յեսպեր դե Յոնգին՝ 5-7, 7-5, 2-6, 7-6, 2-6 հաշվով։ Մրցաշարում Խաչանովը մինչ այդ հաղթել էր Մարկո Տրունգելիտտիին և Արթուր Գեային։ Յեսպեր դե Յոնգն առաջիկայում կխաղա Ալեքսանդր Զվերևի դեմ։
Նշվում է, որ այս տարի «Ռոլան Գարոս»-ում նոր չեմպիոն կլինի․ Յանիկ Սինները պարտվել է Սեբաստիանո Սերունդոլոյին հինգ սեթում, Կառլոս Ալկարասը դուրս է մնացել վնասվածքի պատճառով, իսկ Նովակ Ջոկովիչը պարտվել է բրազիլացի տաղանդ Ժոաո Ֆոնսեկային։







































