Thursday, 16 07 2026
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին

Այդ դեպքում «ո՞վ կլինի Իլհամ Ալիևի բարեկամը»

Մենք վերցնելու ենք իշխանությունը, ես ինձ չեմ տեսնում ընդդիմության առաջնորդի կարգավիճակում,- ասել է Հայաստանի «հաջորդ վարչապետ նշանակված» Սամվել Կարապետյանը։ Նա միաժամանակ վստահեցրել է, որ «հազարներով դուրս են գալու փողոց»։

Ընտրություններով «իշխանություն չեն վերցնում», իսկ հաղթած ուժը «հազարներով փողոց» դուրս չի գալիս։ Որքան էլ սոցհարցումների արդյունքները «կասկածելի» լինեն, վերջին օրերի տվյալները աներկբայորեն վկայում են, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Գյումրի 2» իրականացնելու «չեն ձգում»։

Այսինքն, գրեթե բացառված է, որ այդ երեք ուժերը, առանձին-առանձին մտնելով խորհրդարան՝ այնտեղ կոալիցիոն մեծամասնություն կազմեն և ընտրեն վարչապետ ու ձևավորեն կառավարություն։

«Իշխանություն վերցնելու» միակ ձև, այսպիսով, մնում է «հազարներով փողոց դուրս գալը»։ Նախընտրական մի հանդիպում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը սկսել է Գառնիից, հիշել 1921թ․ «փետրվարյան ապստամբության» գառնեցի մասնակիցներին և ասել, որ ինչպես այն ժամանակ է «Հայաստանը ազատագրվել», այնպես էլ պետք է այսօր լինի։

«Փետրվարյան ապստամբությունը» քաղաքական իմաստով «կանոնիկացվել» է, երբ ՀՅԴ-ն Հայաստանում կոալիցիոն իշխանության մաս է կազմել։ Խորհրդային շրջանում այն կոչվել է «դաշնակցական ավանտյուրա»։ Հայաստանի անկախության առաջին տարիներին այդ մասին ոչինչ չի ասվել։

Ֆորմալ ընդունված է, որ «ապստամբությունը սկսվել է բոլշևիկյան ռեժիմի վայրագությունների պատճառով»։ Հատկապես շեշտվում է, որ «դաշնակցական հարյուրավոր գործիչներ և մտավորականներ ձերբակալված էին, ենթարկվում էին կտտանքների կամ կացնահարվում», և «ապստամբները նրանց ազատություն են շնորհել»։

Փաստ է, որ Հայաստանում իշխանությունը «Փրկության կոմիտե»-ն էր, երբ Մոսկվայում կնքվել է «Բարեկամության և եղբայրության մասին» ռուս-թուրքական պայմանագիրը, որով Հայաստանից անջատվել է Նախիջևանը, Սյունիքը բաժանվել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այսինքն, Հայաստանի տարածքների հարցը լուծվել է նրա սուբյեկտությունը ոտնահարելու հաշվին։

Այսօր ունենք իրավիճակ, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված է «Խաղաղության և հարաբերությունների հաստատման մասին» պայմանագիրը։ Ընդդիմությունը համարում է, որ այն «ուժեղ և արժանապատիվ» չէ և «պետք է ունենա երաշխավոր»։

Ընդդիմության կողմից «իշխանություն վերցնելու» դեպքում Հայաստան-Ադրբեջան պայմանագիրը չի ստորագրվի, իրավիճակը կվերադառնա դիմակայության ռեժիմի, և «երաշխավորը» կփորձի Ադրբեջանի հետ կարգավորել Հայաստանի խնդիրը, որ, կարելի է վստահ ասել, ամենևին էլ «անկլավների մասին» չէ։ Այդ դեպքում Հայաստանում «ո՞վ կլինի Իլհամ Ալիևի բարեկամը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում