Friday, 10 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Կասկածյալների անունները՝ ինքնասպանված զինվորի ձեռքի ափի մեջ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը:

– Պարոն Կոստանյան, մեր ունեցած տեղեկատվությամբ` Մարտակերտի զորամասերից մեկում հոկտեմբերի 9-ին, նախնական վարկածով ինքնասպանություն գործած 1992թ. ծնված Վլադիմիր Ասատրյանը ինքնասպանվելուց առաջ ձեռքի ափի մեջ գրել է ծառայակիցների և սպաների անուններ, որոնք կարող են կապ ունենալ նրան ինքնասպանության հասցնելու հետ: Դուք ի՞նչ նորություններ կարող եք հաղորդել տվյալ դեպքի հետ կապված:

– Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով` 110-րդ հոդված: Մենք այս պահին ունենք որոշ կասկածյալներ, որոնց մեղադրանքներ կառաջադրվեն և քրեական պատասխանատվության համապատասխան միջոցներ կձեռնարկվեն կոնկրետ անձանց նկատմամբ: Այն հանգամանքը, որ անուններ կան ձեռքի ափի մեջ, հենց այդ անձանց մասին է խոսքը: Հիմա նախաքննություն է ընթանում, և ավելին կարող ենք ասել նախաքննությունից հետո:

– Խոսքը զինվորների՞, թե՞ սպաների մասին է:

– Ում անունները, որ նշված են` կոնկրետ անուններով, կոնկրետ մականուններով, դրանք զինծառայողներ են:

– Այս գործում ևս խոսակցությունների մակարդակով բռնաբարության վարկածն է առաջ քաշվում:

– Դա բացարձակ անհեթեթություն է: Դրա մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ երևակայական տեղեկատվություններ էլ չկան այդ մասին, որ ինչ-որ ձևով հնարավոր է այդ վարկածը հիմք ընդունել: Բայց բոլոր դեպքերում, երբ նշանակվում է փորձաքննություն, այդ հարցերը ևս քննարկման առարկա են հանդիսանում մեխանիկորեն, ցանկացած դեպքում նման հարցերը փորձագետի առաջ ներկայացվում են, և փորձագետի եզրակացությամբ այդ հարցերին պատասխաններ են տրվում: Բայց ուզում եմ կրկին ընդգծել, որ դա բացարձակ անհեթեթություն է:

– Բացի դրանից, ԼՂՀ Պաշտպանության բանակի «Եղնիկներ» զորամասում զինծառայողների միջև ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում հերթական միջադեպը գրանցվեց: Դեպքի մանրամասները դեռևս անորոշ են… Վարկածներից մեկի համաձայն՝ միջադեպի պատճառը բռնաբարության փորձն է եղել:

– Քրեական գործ է հարուցվել` Քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրի ենթարկելով կամ հալածելով, կամ զուգորդվել է բռնություններով): Ընդ որում` բացառապես նկատի ունենալով, որ կան որոշակի մարմնական վնասվածքներ, հնարավոր բռնության հետքեր, որը ևս այս պահի դրությամբ միանշանակ չէ, այլ համապատասխան փորձաքննության արդյունքում հայտնի կդառնա: Բայց ուզում եմ հավաստել, որ ցանկացած վնասվածքի դեպքում, եթե նախապատրաստման ընթացքում որևէ կերպ տեղեկատվություն է ստացվում կամ ինչ-որ ձևով հիմնավոր կասկած է առաջանում, որ կարող է այդ մարմնական վնասվածքը լինել բռնության արդյունքում, մեխանիկորեն քրեական գործ հարուցվում է: Ինչ վերաբերում է բռնաբարությանը կամ որևէ այլ սեքսուալ բնույթի հարաբերությանը` դրա մասին էլ որևէ խոսք չկա բացարձակապես: Հիմա երեխան՝ զինվորը, արդեն բացատրություն կտա, համապատասխանաբար ցուցմունք կտա, և ամեն ինչ կպարզվի, բայց բռնաբարության մասին որևէ խոսք չկա:

– Թեև բանակում կատարվող դեպքերը հնչեղություն են ստանում, գործեր են հարուցվում, բայց բանակում նմանօրինակ դեպքերը շարունակվում են, որտե՞ղ է բացթողում եղել:

– Բոլոր դեպքերում, մենք չենք կարող ասել, որ դեպքերի աճ է տեղի ունենում: Դեպքերի աճ տեղի չի ունենում, և առժամանակ հետո մենք անգամ պաշտոնապես հաղորդագրությամբ և հայտարարությամբ հանդես կգանք, որ մենք ունենք դեպքերի կտրուկ և էական նվազում: Ընդամենը հնչեղությունն է ավելանում այս գործերի, և չեմ ցանկանում մեկնաբանության ենթարկել, թե դա ինչով է պայմանավորված՝ ինչ-որ հայտարարություններ, աղմկոտ գնահատականներ, մեկնաբանություններ: Նախորդ տարվա և նախորդ տարիների համեմատությամբ ես կարող եմ միանշանակ փաստել, որ մենք ունենք կտրուկ անկում, բայց չգիտես ինչու, այս պարագայում անգամ, մենք ունենք ավելի շատ աղմուկ, քան նախորդող տարիներին, որոնք երբևէ ունեցել ենք: Կրկնվեմ` չեմ ուզում որևէ մեկնաբանություն տալ, թե ինչով է դա պայմանավորված, բայց համենայնդեպս, դա ճիշտ և կոռեկտ չէ: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու են դեպքերը նորից շարունակվում` դեպքերը ոչ թե նորից շարունակվում են, այլ մենք ունենք բանակ և ամեն ինչ անում ենք, որ բանակում ընդհանրապես բռնարարքները և հանցավոր վարքագիծը նվազագույնի հասցնենք առնվազն, վերցնենք որպես նպատակ նկատի ունենալով: Բնականաբար, դա բավականին լուրջ գործընթաց է, որն իր հերթին առաջացնում է մի շարք համակարգային և անհատական բնույթի միջոցառումներ, որոնք, ինչպես տեսնում եք, բոլոր այլ շահագրգիռ գերատեսչությունների հետ` ՊՆ-ի, ռազմական ոստիկանության, ՊՆ-ի քննչական ծառայության հետ համատեղ ընթանում են, և կարծում եմ, որ հենց այդ համակարգային փոփոխությունների կամ մոտեցումների ձևավորման ադյունքում է, որ մենք, այնուամենայնիվ, ունենք նվազում: Հնարավոր է, որ եկող տարի մենք ունենանք ավելի կտրուկ նվազում, և դա շարունակական գործընթաց է: Այո՛, մենք նպատակ ունենք ամբողջությամբ վերացնել, բայց այս պահի դրությամբ մենք չենք կարող ասել, որ միանշանակ կարող ենք հենց այս պահին ամեն ինչ անել և բանակում երբեք նման բան է՛լ չի լինի: Դա անհեթեթություն և անլուրջ հայտարարություն կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում