Friday, 24 07 2026
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը

Գուցե Զուլֆուգարովի անհանգստության պատճառը դա՞ է

Արդեն երրորդ շաբաթն է, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Թոֆիգ Զուլֆուգարովը ֆեյսբուքյան անհատական օգտահաշվում «բանավեճի հարթակ» է ստեղծել և քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման «օրինականության» թեման։ Վաշինգտոնում անցյալ տարվա օգոստոսին ձեռք բերված նախնական համաձայնություններին նախորդած շրջանում նա եռանդուն քարոզում էր, որ սահմանազատումը «պետք է իրականացվի միչև 1920թ․ դեկտեմբեր գոյություն ունեցած քարտեզներով»։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների Կանոնակարգը, որ կողմերը վավերացրել են ազգային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով, Զուլֆուգարովի մտավարժանքները ի դերև են հանել։ Այժմ նա կենտրոնացած է այլ հարցի վրա և փորձում է «հիմնավորել», որ ԱՊՀ կազմավորման մասին Ալմաթիի Հռչակագիրը նախկին միութենական հանրապետությունների «սահմանների հարցը չի լուծում, քանի որ փաստաթղթում չի ասվում, որ նախկին վարչական սահմանները ճանաչվում են որպես միջազգային, այլ հղում է անում գոյություն ունեցող սահմանների փոխադարձ ճանաչման վրա»։

Ադրբեջանի նախկին արտգործնախարարը, երևում է, իրավական փաստաթղթեր ընկալելու հետ կապված խնդիրներ ունի։ Ալմաթիի Հռչակագիրը վավերացրել է ԽՍՀՄ՝ որպես միութենական պետության, փլուզումը և նախկին միութենական հանրապետություններ վերաբերյալ չէր կարող կիրառել «վարչական սահման» հասկացությունը, որովհետև ԽՍՀՄ սահմանադրությամբ նրանք օժտված էին պետական սուվերենությամբ։

«Միութենական հանրապետության տարածքը առանց նրա համաձայնության չի կարող փոփոխության ենթարկվել։ Միութենական հանրապետությունների միջև սահմանները կարող են փոխվել համապատասխան հանրապետությունների փոխադարձ համաձայնությամբ, որը ենթակա է ԽՍՀ Միության հաստատմանը»,- ամրագրված էր ԽՍՀՄ սահմանադրության հոդված 78-ում։

Այսպիսով, 1991թ․ դեկտեմբերի 21-ին ոչ թե ԽՍՀՄ տարածքը «քանոնով բաժանվել» է Ալմաթիի Հռչակագիրը ստորագրած նորանկախ պետությունների միջև, այլ նրանցից յուրաքանչյուրը «ետ է վերցրել» այն տարածքը, որով դարձել է Միութենական պայմանագրի կողմ, և այդ պահից նրանց միջև գոյություն ունեցող սահմանները ճանաչվել են միջազգային։ ԽՍՀՄ-ում վարչական սահմաններ ունեցել են ինքնավար հանրապետությունը, ինքնավար մարզը, ազգային օկրուգը։ Ինչպես, օրինակ, ԼՂԻՄ-ը, որ միութենական սահմանադրության իմաստով ոչ թե «պատկանում» էր Ադր․ ԽՍՀ-ին, այլ «գտնվում էր նրա կազմում»։ Գուցե Զուլֆուգարովի անհանգստության բուն պատճառը դա՞ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում