Tuesday, 14 07 2026
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը

Թրամփի Պեկին այցը Մոսկվայում «զգայուն հարցեր է առաջացրել»

Իսրայելական Vesty ռուսալեզու կայքը, հղելով կառավարության աղբյուրներին, հայտնել է, որ վարչապետ Նաթանյահուի գլխավորությամբ նախօրեին կայացել է «պատերազմական կառավարության» նիստ, որը կշարունակվի նաև մայիսի 18 -ին՝ «մինչև ուշ երեկո»։ Երուսաղեմում քննարկվում է ինչպես Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման, այնպես էլ իրանա-ամերիկյան գործարքի կայացման տարբերակը։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ «Թեհրանը արժանապատիվ բանակցություններ է վարում և երբեք բարեկեցությունը չի գերադասի ազգային արժանապատվությանը»։ Պակիստանի դիվանագիտական աղբյուրը Al -Jazera-ին հայտնել է, որ Իսլամաբադը Վաշինգտոնին է փոխանցել Թեհրանի «նորացված պատասխանը, որ բաղկացած է տասնչորս կետից»։

Իրանցի մի բարձրաստիճան պաշտոնյա Reuters-ին փոխանցել է «բանակցող խմբի տպավորությունը», ըստ որի «միջուկային ծրագրի հարցում ամերիկյան կողմը ճկունություն է դրսևորում»։ Տեղեկություն կա, որ Վաշինգտոնը «համաձայն է, որ Իրանը խաղաղ նպատակներով միջուկային ծրագիր իրականացնի, բայց՝ խիստ վերահսկողության ներքո»։

Այլ աղբյուրների տեղեկացվածությամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը «կարող է ապասառեցնել արգելանքի տակ գտնվող իրանական ակտիվների քսանհինգ տոկոսը, ինչպես նաև թույլատրել իրանական նավթի միջազգային շուկա մուտքը»։ Այս տեղեկությունների ֆոնին իսրայելական լրատվամիջոցները Միացյալ Նահանգների նախագահի անհատական սոցցանցից արտատարածել են Մերձավոր Արևելքի քարտեզը, որտեղ կարմիր սլաքներիով նշված են տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներից Իրանի դեմ հարձակման ուղղությունները։

Պակիստանցի ինքնությունը չվկայակոչած մի դիվանգետ, պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարող է անել Իրանը, եթե ԱՄՆ նախագահի համբերությունը սպառվի, Al- Jazera-ին պարզաբանել է, որ «կողմերը տրամադրված են դիվանագիտական մարաթոնի և պատրաստ են առավելապաշտական դիրքորոշումից փոխադարձաբար ետ կանգնել»։

Ի՞նչ զարգացումներ են սպասվում, բարդ է նույնիսկ ենթադրել։ Ռուսաստանի ՌԻԱ Նովոստի գործակալության խմբագրականի գնահատմամբ՝ «համաշխարհային խորքային կառավարությունը, որին մազ է կազմում Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, կարողացել է Դոնալդ Թրամփին ապակողմնորոշել և ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ, որից Կոնգերսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատները կշահեն»։

Հասկացվում է այնպես, որ իրանական «ճահճից պատվով դուրս գալու» համար ԱՄՆ նախագահը պետք է համագործակցի Վլադիմիր Պուտինի հետ։ Մայիսի 19-20-ին Պուտինը պաշտոնական այցով կգտնվի Չինաստանում։ Նրա օգնական Ուշակովը անոնսավորել է, որ կքննարկվեն երկու երկրների հարաբերություններում առկա «զգայուն հարցերը»։ Ըստ երևույթին, Դոնալդ Թրամփի Պեկին եռօրյա պետական այցը Մոսկվայում «զգայուն հարցեր է առաջացրել»։ Կարելի է վստահաբար ենթադրել, որ դրանից առնվազն մեկը Իրանի մասին է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում