Saturday, 11 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Կապանի հանրահավաքին ՔՊ-ն ներկայացրել է Սյունիքում իրականացվող ծրագրերի պետական ֆինանսավորման ծավալները

Կապանի հանրահավաքին ՔՊ-ն ներկայացրել է Սյունիքում իրականացվող ծրագրերի պետական ֆինանսավորման ծավալները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում հանրահավաք է անցկացրել Գարեգին Նժդեհի հրապարակում։ Հանրահավաքի մեկնարկին հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։

Առաջին ելույթով հանդես է եկել ԱԺ փոխնախագահ, կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը, որը հայտարարել է, որ Հայաստանի սահմաններին արդեն 27 ամիս հակառակորդի կրակոցից որևէ զինծառայող չի զոհվել կամ վիրավորվել։

«Այսօր մայիսի 9-ն է՝ Հաղթանակի և խաղաղության օրը։ Շնորհավորում եմ բոլորիս։ Մենք և մեր սերունդներն այլևս պատերազմ չպետք է տեսնենք։ Այսօր նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին նախընտրական հավաքն է։ Մենք նոր ենք մեկնարկում նախընտրական քարոզարշավը, և այն կարելի է բնութագրել ընդամենը մի քանի թվով։ Արդեն ուղիղ 27 ամիս է, ինչ Հայաստանի սահմաններին հակառակորդի կրակոցից որևէ զինծառայող չի զոհվել և չի վիրավորվել։ Վեց ամսով կրճատվել է պարտադիր զինծառայության ժամկետը, և սա ևս հնարավոր է դարձել երկար սպասված խաղաղության հաստատման շնորհիվ։ Միայն վերջին ամիսներին թոշակները բարձրացվել են 10 հազար դրամով, և սա այս տարվա աճն է միայն, քանի որ վերջին տարիներին դրանք շարունակաբար ավելացվել են։ Զրո դրամ․ հենց այսքան է կազմելու բուժօգնության արժեքը հարյուր հազարավոր քաղաքացիների և բոլոր կենսաթոշակառուների համար, քանի որ ներդրել ենք պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգը»,- նշել է Ռուբինյանը։

Այնուհետև ելույթով հանդես է եկել ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանի բնակավայրերում տեղի են ունեցել անշրջելի փոփոխություններ։

«Ամեն անգամ Կապան այցելելիս տեսնում եմ լուրջ փոփոխություններ․ քաղաքը սկսում է ավելի գունավորվել, ավելի շնչել։ Այդպիսին են նաև մեր մյուս քաղաքները վերջին մի քանի տարիներին։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ջանք ու միջոց չի խնայել մեր բոլոր բնակավայրերին նոր գույներ և նոր շունչ հաղորդելու համար։ Այսօր կան բնակավայրեր, որտեղ տեղի են ունեցել անշրջելի և երբեմն նույնիսկ անպատկերացնելի փոփոխություններ։ Գունավորվել են գրեթե բոլոր համայնքները։ Պետք է արձանագրենք, որ մեր կառավարությանը և իշխանությանը հաջողվել է ժողովրդի աշխատանքի շնորհիվ ձևավորված բյուջեն ուղղել երկրի հզորացմանը, այլ ոչ թե էլիտաների գրպանները, և դա այսօր ակնհայտ է։ Մենք պետք է նաև փաստենք, որ մեր երկիրը երբևէ այսքան խաղաղ չի եղել, և խաղաղությունն այսքան իրական չի եղել, որքան այսօր։ Երբևէ այս երկրում այսքան քաղաքաշինական ծրագրեր չեն իրականացվել, որքան հիմա։ Երբևէ մեր երկիրն այսքան պաշտպանված չի եղել, որքան այսօր։ Երբևէ մեր զինվորականն իրեն այսքան ապահով և ուժեղ չի զգացել, որքան հիմա, և երբևէ մեր բանակն այսքան զենք ու զինամթերք չի ունեցել, որքան այսօր»,- ասել է նա։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ 2021 թվականից ի վեր կառավարությունը կատարել է մեծածավալ աշխատանք Սյունիքի և բանակի ամրապնդման ուղղությամբ։

Նրա խոսքով՝ Սյունիքում կառուցվել է 22 ամրացված շրջան՝ 33 տեղամասերով, որոնց ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 40 միլիարդ դրամ։

«Մեր օրոք ռազմական բյուջեն 640 միլիոն դոլարից դարձել է 1 միլիարդ 700 միլիոն դոլար»,- հայտարարել է Պապիկյանը։

Հանրահավաքի ավարտին ելույթով հանդես է եկել արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթը սկսելով 25-րդ սաղմոսով։

«Մեր բոլոր մարզային մեծ հանրահավաքներում ելույթս սկսելու եմ սաղմոսով։ Իսկ թե ինչու հենց 25-րդ սաղմոսով սկսեցի, պատճառը այն է, որ սա մեր առաջին հանրահավաքն է, և ես կարծում եմ, որ ընտրական գործընթացը ժողովրդի և Աստծո դատն է, որովհետև ասում են՝ «ձայն բազմաց, ձայն Աստծո»։ Ես համոզված եմ, որ ընտրություններով ժողովուրդը պետք է անի իր դատը։ Այն ժողովուրդը, որի աչքի առաջ մենք եղել ենք այս ամբողջ ընթացքում, որը գիտի մեր բոլոր ձախողումներն ու հաջողությունները, տեսնում է մեր սերը, նվիրվածությունն ու հետևողականությունը։ Ուզում եմ վերադառնալ 2021 թվականին՝ Կապանի այս հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին, որտեղ ես խոստացել էի, որ Հայաստանի Հանրապետությունը կառավարության միջոցով բաժնեմաս կունենա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Եվ հենց 2021 թվականից Հայաստանի Հանրապետությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ունի 21,8 տոկոս բաժնեմաս»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը նաև ներկայացրել է Սյունիքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի և համայնքային դոտացիաների աճի տվյալները։

Նրա խոսքով՝ Կապանում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շուրջ 60 տոկոսը ֆինանսավորվել է կառավարության կողմից, Քաջարանում՝ 62 տոկոսը, Մեղրիում՝ 58,9 տոկոսը, Գորիսում՝ 57 տոկոսը, Սիսիանում՝ 52 տոկոսը, Տեղում՝ 66 տոկոսը, իսկ Տաթևում՝ 63 տոկոսը։

Փաշինյանի խոսքով՝ 2018 թվականից ի վեր զգալիորեն աճել են նաև համայնքներին տրամադրվող դոտացիաները։

Հանրահավաքին ելույթներով հանդես են եկել նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Հանրահավաքն ավարտվել է Նիկոլ Փաշինյանի ստեղծած «Վարչաբենդ»-ի երաժշտական համարով։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում