Samsung-ը դարձել է պատմության մեջ ասիական երկրորդ ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հատել է 1 տրիլիոն դոլարի սահմանագիծը։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը, այս թռիչքը պայմանավորված է արհեստական բանականության (AI) համակարգերի համար նախատեսված չիպերի նկատմամբ պահանջարկի կտրուկ աճով։
Մայիսի 6-ի սակարկությունների ընթացքում հարավկորեական հսկայի բաժնետոմսերն աճել են 13%-ով, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում դրանց արժեքն ավելացել է ավելի քան չորս անգամ։ Մինչ այս, ասիական ընկերություններից նման արդյունք գրանցել էր միայն կիսահաղորդիչների արտադրությամբ զբաղվող թայվանական TSMC-ն։
Նշվում է, որ աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունների ցուցակը շարունակում են գլխավորել տեխնոլոգիական հսկաները.
Nvidia՝ 4,78 տրիլիոն դոլար,
Alphabet՝ 4,68 տրիլիոն դոլար,
Apple՝ 4,17 տրիլիոն դոլար։




































