Friday, 24 07 2026
22:10
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն

Բրիտանիայի հանդեպ Հայաստանի «զգուշավորությանը» և Լոնդոն-Անկարա ռազմավարական գործընկերությունը

Ապրիլի 23-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լոնդոն: Այդ մասին հակիրճ տեղեկատվություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն, փոխանցել է «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը: Ֆիդանի լոնդոնյան այցի վերաբերյալ մանրամասնություններ ներկայացրել է Israel Inside-ը:

Ըստ այդմ, այցի շրջանակներում Ֆիդանը բանակցություններ կվարի բրիտանացի պաշտոնակից Իվետ Կուպերի հետ, կողմերը կստորագրեն «Ռազմավարական գործընկերության մասին շրջանակային համաձայնագիր», որը միջազգային քաղաքականության տուրբուլենտության պայմաններում կողմերի հարաբերությունները կբարձրացնի նոր մակարդակի:

Ի մասնավորի, Ֆիդանը մտադիր է Մեծ Բրիտանիայից աջակցություն ստանալ Հորմուզի նեղուցի «բաց և անմաքս կարգավիճակի հարցում», որպեսզի նավթի գները կարգավորվեն:

Կողմերը կքննարկեն Իրանի դեմ պատերազմն ավարտելու դիվանագիտական նախաձեռնություննեը: Խիստ ուշագրավ է, որ, ինչպես իսրայելական աղբյուրն է տեղեկացրել, Ֆիդանը և Կուպերը կքննարկեն նաև Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպում կազմակերպելու հարցը: Անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Էրդողանը չի բացառել Ստամբուլում «քառակողմ գագաթաժողովի անցկացման հնարավորությունը»: Նա նկատի է ունեցել իր, ԱՄՆ, ՌԴ և Ուկրաինայի նախագահների ձևաչափով հանդիպումը:

Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները ընդգծված տարաձայնություններ ունեն թե Իրանի դեմ, թե ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված հարցերում, իսկ Ռուսաստանը կտրականապես մերժում է ուկրաինական կարգավորմանը Եվրամիության և Լոնդոնի ներգրավվածությանը: Այս համատեքստում Մեծ Բրիտանիայի հետ Հորմուզի նեղուցի ազատականացման և Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման կազմակերպման հետ կապված հարցերի քննարկումը Թուրքիայի արտաքին քաղաքականությանը նոր նախաձեռնողականություն է հաղորդում:

Թեեւ այդ մասին իսրայելական աղբյուրը ոչինչ չի ասում, բայց տրամաբանական է ենթադրել, որ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներն, ամենայն հավանականությամբ, անդրադառնալու են նաեւ Հարավային Կովկասին: Ռուս-ուկրաինական և Իրանի դեմ պատերազմը Միացյալ Նահանգների և կոնկրետ նախագահ Դոնալդ Թրամփի միջազգային ազդեցությունը նկատելիորեն թուլացել է: Բավական է անգամ թռուցիկ դիտարկել Բաքվի մերձիշխանական մամուլի վերջին շաբաթվա հրապարակումները, որպեսզի արձանագրվի, որ Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի վերաբերմունքը, մեղմ ասած, «սպասողական» է:

Մասամբ դա կարող է պայմանավորված լինել ռուս-ադրբեջանական հարաբերությունների «վերբեռնմամբ», բայց դա էլ իր հերթին, բացառված չէ, ածանցվել է Դոնալդ Թրամփի «հեղինակազրկումից»: Պետք է, թերևս, կարեւորել, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում նույնպես սկզբունքային տարաձայնությունները ոչ միայն չեն հաղթահարվել, այլև խորանում են: Մեծ Բրիտանիայի հանդեպ Հայաստանի «զգուշավորությունը» ավանդական է: Ի՞նչ կհավելի դրան բրիտանա-թուրքական ռազմավարական գործընկերությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում