Saturday, 18 07 2026
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Պուտինը Ուկրաինայի դեմ լայնածավալ հարձակում է անոնսավորել

Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Լուգանսկի մարզի «ամբողջ տարածքը ազատագրելու» մասին: Այդ մասին ավելի քան երկու շաբաթ առաջ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: ԶՈՒ ԳՇ պետը գերագույն գլխավոր հրամանատարին զեկուցել է արդեն պաշտոնապես:

Նույն օրը Վլադիմիր Պուտինը մասնակցել է մունիցիպալ ծառայողների պարգևատրման համառուսաստանյան երրորդ արարողությանը և հանդես եկել ելույթով: Ռուսաստանի նախագահի ամենակարևոր հայտարարությունը, թերևս, այն մասին է եղել, որ պետական դումայի աշնանը կայանալիք ընտրություններին «առաջին անգամ կմասնակցեն պատմականորեն Ռուսաստանին միավորված չորս նոր տարածքների բնակիչները»:

Ռուսաստանի նախագահը, անկասկած, նկատի է ունեցել ուկրաինական Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի բնակիչներին, որ «հանրաքվեով միավորել են Ռուսաստանին»: Այդ «ակտը» արդեն ամրագրված է ՌԴ սահմանադրությամբ, և Վլադիմիր Պուտինը ըստ էության հայտարարել է, որ ուկրաինական կարգավորման այսպես ասած՝ «տարածքային բաղադրիչը քննարկման ենթակա» չէ: Նա հստակ հայտարարել է, որ «հատուկ ռազմական գործողությամբ նախանշված բոլոր նպատակները կիրականացվեն»:

Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում պատասխանելով ուկրաինական կարգավորման ներկայիս փուլին և հեռանկարներին վերաբերող հարցին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ասել է, որ ՌԴ-ն «երբեք բանակցություններ չի խնդրել, բայց եւ չի հրաժարվել առկա խնդիրների դիվանագիտական միջոցներով կարգավորման հնարավորությունից»: Ինչ վերաբերում է հեռանկարին, ապա Լավրովը հստակ հայտարարել է, որ ուկրաինական կարգավորման բանակցությունների վերսկսումը «Ռուսաստանի առաջնահերթ գործը չէ, նա ուրիշ շատ անելիքներ ունի»:

Մունիցիպալ աշխատողների հետ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը հաստատել է Սերգեյ Լավրովի գնահատականը և, ըստ էության, բացահայտել, որ Ռուսաստանը նպատակադրված է շարունակել պատերազմը: Պետական դումայի ընտրությունները կկայանան առաջիկա սեպտեմբերին: Պուտինի անոնսից հասկացվում է, որ մինչ այդ Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը «պետք է ամբողջությամբ ազատագրված լինեն»:

Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը կտրուկ փոխի պատերազմի բնույթը: Որոշ աղբյուրների տեղեկություններով՝ մայիսյան զորահանդեսից հետո «Ռուսաստանը նոր զորակոչ կհայտարարի»: Մեծ է հավանականությունը, որ Վլադիմիր Պուտինը այդ մասին կհայտարարի հենց զորահանդեսի հարթակից: «Մենք ապացուցել ենք, որ հաղթում ենք, քանի որ միասնական» ենք,- ամփոփել է Ռուսաստանի նախագահը՝ իրականությունը ակնհայտորեն զուգահեռելով ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակի պատմական հիշողությանը: Ամեն ինչից հետևում է, որ նա նախապատրաստվում է Ուկրաինայի դեմ վճռական հարձակման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում