«Հրապարակ»-ը գրում է, որ «Օրինաց երկիր»-ը սկսել է ստվերում աշխատել, անգամ իրենց գրասենյակների բացման արարողությանը լրագրողներին չեն հրավիրում:
«Իսկ երբ տեղեկանում ենք ու փորձում պարզել ժամը, տեղը, «ցրում են»: Երեկ մենք դժվարությամբ կարողացանք կորզել, որ հերթական գրասենյակն է բացվել՝ այս անգամ Աջափնյակում, Սիլիկյան թաղամասում: ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանն ասաց, որ սա թվով 120-րդն է Երևանում, մինչև տարեվերջ կբացվեն 150»:
Թերթի հարցին, թե ինչու են գաղտնի պահում, պատասխանել են. «Գաղտնի չէ, հերթական կուսակցական միջոցառում է, որը հրապարակելու իմաստը չկա»:












































