The Doors խմբի նախկին անդամ Ռեյ Մանզարեքի «Բանաստեղծը վտարանդիության մեջ» գրքի հիման վրա ֆիլմ կնկարահանվի:
Մանզարեքի գիրքը հրատարակվել է 2001թ.: Սյուժեն ձևավորվում է այն ենթադրության վրա, որ Մորիսոնն իրականում չի մահացել 1971թ.: Գրքում Ռեյ Մանզարեքին մարմնավորող կերպարի անունը Ռոյ է: Մի անգամ նա նամակ է ստանում Հնդկական օվկիանոսի կղզիներից մեկում ապրող մի մարդուց և հասկանում, որ նամակի տեքստը գրվել է «Բանաստեղծի»` Ջիմ Մորիսոնի կողմից:
Մանզարեքը չի պատրաստվում ֆիլմում մարմնավորել Ռոյին, սակայն կարող է հանդես գալ էպիզոդիկ դերում: Երաժիշտը ֆիլմի աշխատանքներին կմասնակցի որպես պրոդյուսեր, ինչպես նաև կգրի ֆիլմի սաունդթրեքը: Ֆիլմի սցենարիստը և ռեժիսորը կլինի Թիմ Սալլիվանը:
Նախատեսվում , որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2012թ.:










































