Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Հայաստանի ընդդիմությունը Գարեգին Բ.-ին քաղաքական առաջնորդ է ճանաչում

ՌԴ ՏԱՍՍ պետական լրատվական գործակալության մարտի 4-ի լրահոսի առաջատար նյութերից մեկը Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ հարցազրույցն է, որտեղ նա, ինչպես լրատվամիջոցն է անոնսավորել, «պատմում է ՀԱԵ և Հայաստանի իշխանությունների հակամարտության մասին, որ ծագել է, երբ 2020թ.-ին (եկեղեցին) պահանջել է պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ քննադատելով չճանաչված Լեռնային Ղարաբաղի հանդեպ նրա վերաբերմունքը»:

Բուն հարցազրույցում, սակայն, այդ մասին որևէ խոսք չկա: Այն սկսվում է Ազգային եկեղեցական ժողով հրավիրելու հնարավորության մասին հարցից, ինչին Եզրաս Ներսիսյանը պատասխանում է, որ այն «ծրագրված էր հրավիրել տարիներ առաջ, բայց տեղի ունեցած ճակատագրական իրադարձությունները, ինչպես քովիդը, Արցախում պատերազմը, Արցախի բռնի ապահայկականացումը, Հայաստանում պետական հեղաշրջումը և այլն, հարկադրեցին հետաձգել»:

Այդուհանդերձ, «համապատասխան պայմանների առկայության դեպքում այն անպայման կկայանա»: Եզրաս Ներսիսյանը ռուսաստանյան լսարանին իրազեկել է, որ Ազգային եկեղեցական ժողովի «հանձնաժողովներն ակտիվ աշխատում են, մշակվում է օրակարգը», և «եկեղեցին պատրաստ է սկսել Ժողովի աշխատանքները՝ պայմանով, որ իշխանությունները հարգեն սահմանադրական, օրենսդրական և կանոնիկ հիմքերը»:

Ըստ էության, Եզրաս արքեպիսկոպոսն ասել է այն, ինչ անցած մոտ հինգ տարիներին Գարեգին Բ.-ն չի բարձրաձայնել. ՀԱԵ-ն Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսին ծավալված քաղաքական իրադարձությունները գնահատում է «պետական հեղաշրջում»: Բարձրաստիճան հոգևորականը նաեւ երկրորդ, թեև ոչ ուղղակի, բայց հստակ դիտարկվող բացահայտումն է արել. Գարեգին Բ-ն մտադիր է Ազգային եկեղեցական ժողով գումարել միայն Հայաստանում իշխանափոխությունից հետո:

Ժողովի գումարման համար «համապատասխան պայմանների առկայության» վերաբերյալ նրա ակնարկից և իշխանությունների կողմից «սահմանադրական, օրենսդրական և կանոնիկ հիմքերը հարգելու» պահանջից դա է հասկացվում: ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդի մյուս բոլոր դիտարկումները, որ բացառապես «քնարական զեղումներ» են, որևէ նշանակություն չունեն:

Հայաստանում խորհրդարանական ընտրություններից երեք ամիս առաջ Ռուսաստանի պետական լրատվական գործակալության հարթակից գնահատական հնչեցնել, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել «պետական հեղաշրջման միջոցով», միայն մի բան է նշանակում՝ Մոսկվայում Եզրաս Ներսիսյանի այդ գնահատականը կիսում են կամ, թերևս, այն մշակվել է Կրեմլի քաղտեխնոլոգիական «խոհանոցներում», բայց մատուցվում է բարձրաստիճան հայ հոգևորականի կողմից:

Մնում է մի հարց պարզել. Հայաստանի ընդդիմադիր ուժերը նույնպես համարո՞ւմ են, որ 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունները «պետական հեղաշրջում» էին: Եզրաս Ներսիսյանը երկու անգամ շեշտել է, որ «եկեղեցին վերկուսակցական ինստիտուտ է, բայց իշխանությունը ոտնահարել է սահմանադրությունը, որպեսզի հարկադրի նրան լռել, զրկի ազդեցությունից և ենթարկեցնի իրեն»: Ընդդիմադիր կուսակցությունները նույնպես իշխանություններին մեղադրում են «եկեղեցու դեմ արշավ կազմակերպելու» մեջ: Նրանք Գարեգին Բ.-ին քաղաքական առաջնո՞րդ են ճանաչում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում