Tuesday, 21 07 2026
23:40
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

«Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցներն այցելեցին Ucom

Ucom-ի աջակցությամբ՝ Իմփաքթ Հաբ Երևանի կողմից արդեն երկրորդ տարին կազմակերպվող «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակցիներն այցելեցին Ucom-ի գրասենյակ, որտեղ հանդիպեցին ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին։

«Արդյունավետ կառավարում և առաջնորդություն» թեմայի շուրջ զրույցի ընթացքում պարոն Յիրիկյանը ներկայացրեց  կառավարման՝ տասնամյակների փորձի ընթացքում ձևավորված իր սկզբունքները, կիսվեց հետաքրքիր դրվագներով և պատասխանեց մասնակիցների հարցերին։

Այցն իրականացվել է մեկ տարի տևողությամբ «Ucom Ֆելլոուշիփ» ծրագրի շրջանակում։ Այս ընթացքում կազմակերպվել են անհատական դասընթացներ, մենթորության սեսիաներ, ստեղծվել են

տարբեր համագործակցությունների հաստատման հնարավորություններ։ Տրանսֆորմացիոն այս ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի կանաչ նորարարների նոր սերնդի ձեռնարկատերերին, որոնք մշակում են տեխնոլոգիական լուծումներ՝ շրջակա միջավայրի կայունության համար, այդ թվում կանաչ էներգիայի, ագրոտեխնոլոգիաների, էկոտուրիզմի և շրջանաձև տնտեսության ոլորտներում:

«Որպես կանաչ ընկերություն՝ Ucom-ը կարևորում է այն նախաձեռնությունները, որոնք նպաստում են շրջակա միջավայրի պահպանությանը և կայուն զարգացմանը։ Մենք հավատում ենք, որ նորարարական տեխնոլոգիաները կարող են առանցքային դեր ունենալ կանաչ լուծումների ստեղծման գործում, և ուրախ ենք աջակցելու այն ձեռնարկատերերին ու նորարարներին, որոնք իրենց գաղափարներով նպաստում են Հայաստանի ավելի կայուն և էկոլոգիապես պատասխանատու ապագային», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Իմփաքթ Հաբ Երևանի համար առանցքային նշանակություն ունի մեր ծրագրերի մասնակիցներին ոչ միայն տեսական գիտելիքներով, այլև իրական փորձով զինելը։ Ռալֆ Յիրիկյանի հետ այս անմիջական հանդիպումը մեր ֆելոուների համար բացառիկ հնարավորություն էր։ Նմանատիպ փորձի փոխանակումը վճռական դեր ունի մեր կանաչ նորարարների համար, քանի որ օգնում է նրանց տեսնել իրենց ստարտափների աճի հեռանկարը և գաղափարները վերածել կայուն, լայնածավալ ազդեցություն ունեցող բիզնեսների», – ասել է Իմփաքթ Հաբ Երևանի ծրագրերի տնօրեն Թիջեյ Ճղըլեանը:

Նախաձեռնությանը մասնակցելու համար ընտրվել էր տասը գաղափար, այդ թվում՝ նեյլոնե հնամաշ զուգագուլպաների վերամշակմամբ ստեղծվող դիմացկուն գորգերի Eco Habit-ը,  բազմակի օգտագործման մեղրամոմե սննդի փաթեթավորման միջոցներ արտադրող Bee Green-ը, արհեստական բանականության վրա հիմնված ուսուցման հարթակ SeElabUS, և այլ գաղափարներ։

Նախագծի ավարտին թիմերը կներկայացնեն այս ամիսների ընթացքում իրենց մշակած պրոդուկտները, իսկ լավագույն նախագիծը կստանա ֆինանսական մրցանակ՝ այն կյանքի կոչելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում