Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Ինչն է հասցնում հոգեկան խանգարման, և ինչպես է հնարավոր ձերբազատվել դրանից

1992 թվականի հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության կողմից հռչակվել է Հոգեկան առողջության համաշխարհային օր: Օրվա հիմնական նպատակը հասարակության ուշադրությունն այս ոլորտի հիմնախնդիրների վրա հրավիրելն է, որպեսզի խնդրի մասին մտածեն ոչ միայն խանգարումներ ունեցողները, նրանց ընտանիքի անդամները ու բուժանձնակազմը, այլ հասարակության լայն շրջանակները, այդ թվում՝ նաև քաղաքական գործիչները: Այս թեմայի շուրջ այսօր խոսեցին «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան, ԵՊԲՀ հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԱՆ Լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանը, «Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամի» գործադիր տնօրեն Մելինե Թովմասյանը:

Խաչատուր Գասպարյանը նշեց, որ մեզ մոտ պրոբլեմ ունեցողների մինչև մեկուկես տոկոսն է գրանցված՝ որպես հոգական խանգարում ունեցող, սակայն դա չի նշանակում, որ նման մարդիկ քիչ են, պարզապես նրանց բեռը ընտանիքն է վերցնում, և նրանք չեն հաշվառվում: Ըստ Գասպարյանի՝ երեք հիմնական հանգամանք խաթարում է մեր հոգեկան անդորրը՝ տագնապը, վախը և մեղավորության զգացողությունը:

Հոգեկան վիճակը ախտորշելու համար երկու հանգամանք ենք հաշվի առնում, նախ՝ ճանաչում ենք ինքերս մեզ, որ գիտակցենք և ընդունենք, որ հոգեկան դժվարություններ ունենք: Եվ երկրորդ՝ ինչպիսին են մեր հոգեկան միջանձնային հարաբերությունները:
Հայաստանի ամբողջ բյուջեի տասը տոկոսը տրվում է արտահիվանդանոցային բուժմանը: Ամբողջ աշխարհում, ըստ մասնագետի, այդ տարբերակը նպաստում է, որ հոգեկան խնդիրներ ունեցողներն ինտեգրվեն հասարակության մեջ, հետևաբար ֆինանսավորվում է արտահիվանդանոցային բուժումը: Աշխարհում այդ ֆինանսավորումը հասնում է ութսուն տոկոսի:
Հարկ է նկատել, որ ոչ նորմալ սննդակարգը ևս հանգեցնում է հոգեկան խանգարումների:

Արմեն Սողոյանն էլ նշեց, որ հոգեկան խանգարում կարող է ունենալ ցանկացած մարդ: Ավելին՝ դրանք բավական տարածված են, աշխարհում 450 միլոն մարդ տառապում է հոգեկան տարբեր խանգարումներով: Սակայն, ըստ նրա, խանգարում ասելով՝ չպետք է ասոցացնենք «գժի» հետ: Ըստ նրա՝ այսօր հոգեկան խանգարումներ ունեցողների զգալի մասը բուժվում է, և պետք է նրանց մոտենալ, որպես սովորական մարդկանց:

Մելինե Թովմասյանն էլ նկատեց, որ իրենց նպատակը տվյալ մարդկանց և նրանց ընտանիքի խնդիրները նվազեցնելն է: Նա պատմեց, որ մի քանի ամիս առաջ ունեցել են մի դեպք, երբ մի աղջիկ ինքնասպանության փորձ էր արել՝ տարել էին հոգեբուժարան: Այնտեղից դուրս էր եկել, և նրա վիճակը սկսել էր վատանալ, բայց երբ տարել էին մասնգետների մոտ՝ ամեն ինչ կարգավորվել էր, և հիմա նա ապագայի պլաններ է մշակում:

Թովմասյանի կարծիքով՝ բոլոր մարդիկ հավասար են, այդ թվում՝ նաև հոգեկան խնդիրներ ունեցողները: Մյուս շատ կարևոր խնդրը հասարակությանը կրթելն է, որ լինի բարի, հանդուրժող, մասնավորապես՝ խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ:

Ըստ բանախոսների՝ Հայաստանում հոգեկան առողջության վերաբերյալ հասարակության բոլոր շերտերի իրազեկվածությունը պետք է ապահովել՝ հոգեկան առողջության հիմնախնդիրների վրա ուշադրություն հրավիրելու նպատակով: Հայկական հոգեբուժական ասոցիացիան հոկտեմբերի 10-ից հայտարարում է Հոգեկան առողջության միամսյակ:

Հայաստանի Հանրապետությունում հոգեկան հիվանդությունները բուժվում են պետպատվերի շրջանակներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում