Saturday, 11 07 2026
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
09:15
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում

Ռուսաստանը «բեկանել է ԱՊՀ կազմավորումը»

Փետրվարի 10-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ դիվանագետի օրվա կապակցությամբ հանդիսավոր միջոցառում է կազմակերպել իր գլխավորած գերատեսչությունում և հանդես եկել ծրագրային ելույթով: Ուկրաինական կարգավորման մասին նա կրկնել է հայտնի թեզը, Ռուսաստանը գերադասում է «հատուկ ռազմական գործողության» նպատակներին հասնել դիվանագիտական ճանապարհով, բայց եթե դա տեղի չունենա, մարտական գործողությունները կշարունակվեն: Լավրովը հստակ սահմանել է, որ Ղրիմի, Սևաստոպոլի, ամբողջ Դոնբասի և Նովոռուսիայի «պատմական հողերը պետք է վերադառնան հարազատ նավահանգիստ»:

Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա Լավրովը հույս է հայտնել, որ Բրյուսելում, Լոնդոնում և եվրոպական մի քանի այլ մայրաքաղաքներում «խրամատավորված պատերազմի կուսակցությունը չի կանգնեցնի Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ԱՄՆ և Ռուսաստանի կողմից սկսված շարժումը»: Սա նույնպես քաջածանոթ քարոզչություն է: Նորություն է, թերևս, այն, որ Լավրովը հայտարարել է Լատինական Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների զարգացման մասին և շեշտել, որ Ռուսաստանը սատարում է իր դաշնակիցներ Վենեսուելային և Կուբային:

ՌԴ արտգործանախարարը Մոսկվայի արտաքին քաղաքական առաջնահերթություն է սահմանել Հնդկաստանի և Չինաստանի հետ ռազմավարական համագործակցությունը, իսկ ասիական այլ երկրների հետ հարաբերությունների զարգացման հարթակ անվանել ԲՐԻԿՍ-ը: Տարածաշրջանային ինտեգրացիոն այնպիսի կառույցներ, ինչպիսիք Շանհայի համագործակցության կազմակերպությունն է և ԵԱՏՄ-ն, Սերգեյ Լավրովը որպես Ռուսաստանի ռազմավարական հետաքրքրությունների սպասարկման միջավայր չի նշել: ՌԴ արտգործնախարաի ծրագրային ելույթում խոսք չկա նաև ԱՊՀ-ի մասին:

Տպավորություն է, որ այդ մոտեցումը հստակ քաղաքական է և հասցեագրված է առաջին հերթին հետխորհրդային տարածքի երկրներին: Լավրովը չէր կարող անտեսել ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը և, մանավանդ, ԱՊՀ-ն, որ հիշեցնում է ԽՍՀՄ –ի խորհրդանիշը: Հռչակելով Եվրոպայի և եվրոպական արժեհամակարգի նկատմամբ չափազանց հավակնոտ արտաքին քաղաքական ուղեգիծ, Մոսկվան, կարծես, պարզորոշ հասկանալ է տալիս, որ աշխարհաքաղաքական ընտրության հարցում հետխորհրդային տարածքի բոլոր երկրները «հետևում են նույն ուղեգծին», ինչ ինքն ունի: Իրականում ի՞նչ զարգացումներ կան կարող են հետևել, ՌԴ համար էական չէ: Գլխավորը, ինչպես հստակ հետևում է Լավրովի ելույթից, այն է, որ Ռուսաստանը «բացառիկ քաղաքակրթության կրող» է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում