Friday, 24 07 2026
22:40
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:30
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:10
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ

Նույնիսկ ռեժիմի փոփոխության դեպքում «Թրամփի ուղու» հանդեպ Իրանի զգայունությունը մնալու է ակտուալ

NBS News-ը, հղելով Սպիտակ տան բարձրաստիճան մի պաշտոնյայի, հայտնել է, որ Իսրայելը և տարածաշրջանի «մի քանի արաբական երկրներ ԱՄՆ նախագահին խնդրել են առայժմ Իրանի դեմ ռազմական ուժ չկիրառել»: Ըստ երևույթին, նույն առաջարկությունը Դոնալդ Թրամփին արել է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը: «Անադոլուի» փոխանցմամբ՝ վերջին քսանչորս ժամում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը երկու հեռախոսազրույց է ունեցել իրանցի պաշտոնակից Արաղչիի հետ:

Նախօրեին Դիդանը լրատվամիջոցներին ասել է, որ Իրանի ներքաղաքական ճգնաժամի հիմնական պատճառը տնտեսական և քաղաքական մեկուսացվածությունն է: Նա Իսլամական հանրապետության առաջնորդներին հորդորել է «բանակցություններ սկսել» և հավաստիացրել, որ Թուրքիան «անհրաժեշտության դեպքում պատրաստ է միջնորդ լինել»: Ըստ տեղեկությունների, ԱՄՆ նախագահի ուղղակի հանձնարարությամբ նրա հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը դադարեցրել է Իրանի արտգործնախարար Արաղչիի հետ «բոլոր տեսակի շփումները»: Այլ աղբյուրների ներկայացմամն՝ «ԱՄՆ-Իրան դիվանագիտական երկխոսությունը խզվել է այաթոլլա Ալի Խամենիի հրահանգով»:

Հունվարի 13-ին ԱՄՆ նախագահն առաջին անգամ ուղղակի դիմել է իրանցի ցուցարարներին և կոչ արել, որ նրանք «գրավեն հաստատությունները»: Դոնալդ Թրամփը նրանց վստահեցրել է, որ «օգնությունն արդեն ճանապարհին է»: Անցյալ շաբաթասկզբին բառացիորեն նույն հավաստիացումն արել է հանրապետական սենատոր Գրեմը: Փորձագետիկան տեսակետ կա, որ «այս անգամ Իրանին առաջին հարվածը կհասցնի ԱՄՆ-ը, իսկ Իսրայելը կշարունակի և կփորձի ավարտին հասցնել կրոնապետության տապալումը»:

Ավելի վաղ նկատել ենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը կայանում է Իրանի շուրջ չափազանց բարդ, բազմաշերտ իրավիճակի ֆոնին: Այդ բանակցություններից և «Թրամփի ուղի» նախագծի իրացման մասին հայ-ամերիկյան համատեղ հայտարարությունից մեկ օր հետո Երևանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին մամուլի ասուլիս է անցկացրել և Հայաստանին կասկածել իր երկրի «թշնամիների կենտրոնի վերածվելու» մեջ:

Ներկայումս Իրանի ներքին կացությունը բավական անորոշ է և դժվար է ասել, թե դեսպան Շիրղոլամին կոնկրետ ո՞ւմ տեսակետն է հնչեցրել՝ նախագահ Փեզեշքիանի՞, հոգևոր առաջնորդ Խամենեիի՞, թե՞՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, բայց դրանից չի հետևում, թե նրա բնորոշումները կարելի է «ձայն բարբառո յանապատի» գնահատել: Մանավանդ պետք է պարզ լինի, որ ակնարկը ոչ այնքան Երևանից Իրանի ներքին գործերին միջամտության, որքան՝ հայ-ամերիկյան հարաբերություններից Թեհրանի զգուշավորության մասին է:

Հայաստանի համար, անշուշտ, ցանկալի կլիներ, որ Իրանը Թուրքիայի կամ Պարսից ծոցի արաբական միապետություններից մեկի միջնորդությամբ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսեր և հասներ թե ներքին, թե արտաքին միջավայրի բարենորոգման: Հայաստանյան մամուլում և սոցիալական հարթակներում Իրանին «դիմանկար վերադարձնելու» կոչերը, որքան էլ դրանք հոգեբանորեն հասկանալի են, ստեղծված իրավիճակում պարզապես վնասաբեր են: Անհրաժեշտ է «ոսկերչական դիվանագիտություն» կիրառել: Հայաստանի հարավում հաղորդուղիների բացման նկատմամբ իրանական վերնախավում կարող են «չափազանց կոշտ» և «ընկալունակ» գտնվել, բայց դա Իրանի համար սկզբունքային նշանակության հարց է, որ նույնիսկ ռեժիմի փոփոխության դեպքում, ամենայն հավանականությամբ, ակտուալությունը չի կորցնելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում