Friday, 24 07 2026
22:40
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:30
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:10
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ անդամ երկրների ներկայացուցիչներին է ներկայացրել ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում կատարված աշխատանքը

Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը և Գլխավոր դատախազության վարչության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանը Կատարի Պետությունում մասնակցել են ՄԱԿ‑ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (UNCAC) անդամ երկրների համաժողովի 11‑րդ նստաշրջանին։

Դատախազությունից հայտնում են, որ այցի ընթացքում Էդգար Արսենյանն ու Ծովակ Մնացականյանը հանդիպել են Մոլդովայի գլխավոր դատախազի ղեկավարած պատվիրակությանը, քննարկել ընտրական հանցագործությունների քննության մեթոդիկան՝ նկատի ունենալով Մոլդովայի Հանրապետության լավագույն փորձն այս տեսակի հանցանքների քննության ոլորտում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիոն հանցագործությունների բնագավառում երկու երկրների կողմից կիրառվող գործիքակազմերը, ինչպես նաև այդ ոլորտում երկկողմ համագործակցության  արդյունավետությունը բարձրացնելու մեխանիզմները։

Դատախազության ներկայացուցիչները մասնակցել են «Ֆինանսական հանցագործությունների քննության բնագավառում արհեստական բանականության կիրառման հնարավորությունները» թեմայով քննարկմանը: Ներկայացվել են արհեստական բանականության կիրառմամբ նախաքննության իրականացման հնարավորությունները:

Էդգար Արսենյանն ու Ծովակ Մնացականյանը հանդիպել են նաև Արաբական Միացյալ էմիրությունների իրավապահ մարմինների ներկայացուցիչներին և քննարկել ՀՀ գլխավոր դատախազության կողմից ԱՄԷ ուղարկված իրավական օգնության միջնորդությունները:

Կատարի Պետություն կատարած այց շրջանակում Գլխավոր դատախազության ներկայացուցիչները մասնակցել են «Համագործակցություն կոռուպցիայի և հանցավորության դեմ» թեմատիկ քննարկմանը, որի ընթացքում ծանոթացել են մասնակից երկրների կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն փորձին, քննարկել են միջազգային համագործակցության առավել արդյունավետ համագործակցության հնարավորությունները։

Դատախազության ներկայացուցիչները հանդիպել են նաև Ինտերպոլի գրասենյակի ներկայացուցիչների հետ, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

ՄԱԿ‑ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (UNCAC) անդամ երկրների համաժողովի շրջանակում Էդգար Արսենյանն ու Ծովակ Մնացականյանը մասնակցել են «Սեփականության իրական շահառուների թափանցիկություն․ պարտավորությունից դեպի ազդեցություն» թեմայով լսումների, որի ընթացքում ՀՀ պատվիրակության ներկայացուցչի կողմից ներկայացվել է ոլորտում կատարված աշխատանքը։

Դեկտեմբերի 18-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը COSP11 գլխավոր միջոցառման ընթացքում ՄԱԿ անդամ երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին է ներկայացրել ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի Հանրապետության գրանցած արդյունքները, առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում