Լիտվայի զինված ուժերի ստորաբաժանումները կուղարկվեն Բելառուսի հետ սահման՝ դրա պահպանությունն ուժեղացնելու համար: Այդ մասին հաղորդել է Լիտվայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Օպերատիվ խմբեր են ձևավորվում ցամաքային զորքերի զինծառայողներից, ռազմական ոստիկանությունից, ռազմաօդային ուժերից և նյութատեխնիկական ապահովման ուժերից, որոնք ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցների հետ համատեղ առաջադրանքներ կկատարեն՝ կապված դեպի Լիտվայի տարածք օդապարիկներով մաքսանենգության կանխարգելման հետ», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նախարարությունից հայտնել են, որ գործողության տևողությունը կախված կլինի դրա արդյունքներից և արդյունավետությունից։
Հոկտեմբերին Վիլնյուսի օդանավակայանը մի քանի անգամ հարկադրաբար փակվել է օդային տարածքում մաքսանենգ ծխախոտների բեռով օդերևութաբանական զոնդերի հայտնվելու պատճառով։ Նման միջադեպերի հաճախակիանալուց հետո Լիտվան փակել էր Բելառուսի հետ սահմանային անցակետերը՝ վերականգնելով դրանց աշխատանքը մի քանի շաբաթ անց։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1236792








































