Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Մոլդովական ընդդիմությունն ու իշխող ուժը տարբեր կերպ են մեկնաբանել երկրում ընթացող ընտրությունները

Մոլդովայի նախկին նախագահ, «Հայրենասիրական դաշինքի» առաջնորդներից  Իգոր Դոդոնը լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ իշխանությունները պատրաստվում են չեղյալ հայտարարել ընտրությունները՝ հետևելով ռումինական մոդելին։

«Այսօր մենք հնարավորություն ունենք վերջ դնելու այս հարցին։ Հաշվի առնելով, որ ներկայիս իշխանությունները քննարկում են ընտրությունները չեղյալ համարելու հարցը, ինչպես Ռումինիայում (անցյալ դեկտեմբերին Ռումինիայում նախագահական ընտրությունները չեղյալ հայտարարվեցին առաջին փուլից հետո – խմբ.), ես կոչ եմ անում բոլորին վաղը ժամը 12:00-ին դուրս գալ խորհրդարանի դիմաց՝ պաշտպանելու մեր հաղթանակը», – ասել է Դոդոնը՝ ընդգծելով, որ ընդդիմությունը թույլ չի տա քաղաքացիների քվեները չեղյալ հայտարարել։

Նա կարծիք է հայտնել, որ ընտրարշավին միջամտել է Արևմուտքը՝ Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ՀԿ-ների միջոցով։ Դոդոնի պնդմամբ՝ Եվրոպական հանձնաժողովը միջամտել է անմիջականորեն՝ քաղաքական հայտարարությունների, արտասահմանից այցերի միջոցով, որոնք միջամտություն են Մոլդովայի ներքին գործերին, և կառավարության օգտին քվեարկելու ուղղակի կոչերի միջոցով։

Հայրենասիրական դաշինքի համանախագահ, Կոմունիստական ​​կուսակցության առաջնորդ և Մոլդովայի նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինն էլ «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել  է, որ  Մոլդովայի իշխանությունները դիտավորյալ սահմանափակում են Մերձդնեստրի բնակիչների ընտրական իրավունքը։

«Վաղ առավոտից Ռիբնիցայում հսկայական խցանումներ են առաջացել, բաց է ընդամենը 12 ընտրատեղամաս։ Ավելին, իշխանությունները փակել են Դնեստրի վրայով անցնող բոլոր յոթ կամուրջները, ապա՝ մայթերը, խանգարելով մարդկանց նույնիսկ քայլել դեպի ընտրատեղամասեր», – ասել է Վորոնինը։

Բացի այդ՝ նա երկրի պատմության մեջ ամենակոռումպացվածն է համարել ընթացող ընտրությունները։

«Մոլդովայի ապագա» կուսակցության առաջնորդ և «Հայրենասիրական դաշինքի» համանախագահ Վասիլե Տարլևը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանից և ԱՊՀ-ից դիտորդների մուտքի արգելքը վկայում է լայնածավալ կեղծիքների նախապատրաստման մասին։

«Երբ կառավարությունը ամեն ինչ անում է անկախ դիտորդների երկիր մուտքը կանխելու համար, դա հստակ ազդանշան է, որ պատրաստվում է խոշոր կեղծիք։ Իշխանությունները վախենում են թափանցիկությունից և վերահսկողությունից, քանի որ գիտեն, որ ժողովուրդը այլևս չի վստահում իրենց»,- հավելել է քաղաքական գործիչը։

ՌԴ պետդումայի փոխխոսնակ Բորիս Չեռնիշովը վճռորոշ է համարել Մոլդովայի խորհրդարանական ընտրությունները։

«Մոլդովայի ժողովուրդը հնարավորություն ունի դուրս գալ այն ռեժիմի ճիրաններից, որը երկիրը վերածել է գաղութի և կոռումպացված էլիտայի կերակրատաշտի»,- հայտարարել է նա՝ պնդելով, թե Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն և նրա «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը զավթել են իշխանությունը, ծնկի բերել ժողովրդավարությունը և փորձում են երկիրը պահել վախի և աղքատության մեջ։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, քվեարկությունից հետո դիմելով ժողովրդին, բարձրաձայնել է Ռուսաստանի կողմից  ընտրություններին միջամտելու մասին՝ հայտարարելով, որ Մոլդովան վտանգի մեջ է և  երկրի ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը, այլ ոչ թե գնված ձայները։

Նրա խոսքով՝ տարբեր մեթոդներով ընտրություններին միջամտությամբ Ռուսաստանը ցանկանում է վերահսկողություն հաստատել Քիշնևի նկատմամբ է և Մոլդովան օգտագործել իր սեփական նպատակների համար։

«Մոլդովացիները պետք է իրենք որոշեն։ Ժամանակն է պաշտպանել մեր երկիրը», – ընդգծել է Սանդուն։

Մոլդովայի խորհրդարանում 101 տեղ տեղի համար պայքարում է 15 կուսակցություն, 4 դաշինք և 4 անկախ թեկնածու։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում