Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Հանրապետության համարները ոչինչ չեն որոշում․ վճռորոշը պետությունը հիմնարար կերպով վերափոխելու կամքն ու հետևողականությունն է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է Չորրորդ Հանրապետության ստեղծման ռազմավարական անելիքի մասին։ Այս թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ։

– «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում հռչակվեց Հայաստանի Չորրորդ Հանրապետության հաստատումը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք։ Ի՞նչ նոր քաղաքական կամ իրավական արժեք է ավելացնում Չորրորդ Հանրապետության հռչակումը։

– Իրական արժեք կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ «Չորրորդ Հանրապետությունը» վերածվի ոչ թե հռետորաբանության, այլ ինստիտուցիոնալ վերափոխման՝ անցումային արդարադատություն, դատական համակարգի վեթինգ, ժողովրդավարության անշրջելի երաշխիքներ, արտաքին քաղաքականության իրական բազմավեկտորացում և անվտանգային ինքնուրույն ճարտարապետություն։ Առանց այս բովանդակության՝ հռչակումը կմնա բառերի խաղ՝ առանց պետականության որակական փոփոխության։

– Ձեր համոզմամբ՝ ինչո՞ւ է այս թեզը բարձրացվել հիմա, և ինչո՞վ է այն տարբերվում Երրորդ Հանրապետության օրակարգից։

– Իրավական առումով ոչ մի նորություն չկա։ Երրորդ Հանրապետությունն արդեն ապահովում էր անկախությունը, սահմանների ճանաչումը, Սահմանադրությունը և միջազգային պարտավորությունները։ Նոր արժեք կարող է լինել միայն այն դեպքում, եթե «Չորրորդ Հանրապետությունը» վերածվի քաղաքացիների և պետության միջև նոր պայմանագրի՝ հիմնված ճշմարտության, պատասխանատվության և ազատության վրա։

Սա ենթադրում է անցումային արդարադատության և իրավական և քաղաքական գնահատականի ամբողջական փաթեթ։ Սահմանադրական կարգի տապալումը, պետության բռնի զավթումը, քաղաքական սպանությունները և հետապնդումները չմնացին անպատասխան իրավական ընթացակարգերի բացի կամ պակասի պատճառով, այլ իշխանությունների կամքի բացակայության։ Այժմ այլընտրանք չկա․ քաղաքական ուժերը և գործիչները, որոնք պատասխանատու են այդ դեգրադացիայի համար, չպետք է մասնակցեն ապագա քաղաքական գործընթացներին։ Սա ժողովրդավարության ինքնապաշտպանության պահանջն է։

– «Երրորդ Հանրապետությո՞ւնն» էր խանգարում այդ ամենին։

– Խանգարողը քաղաքական կամքի բացակայությունն էր։ Սահմանադրությունը, պետական կառուցվածքը կամ իրավական համակարգը երբեք չեն արգելել անցումային արդարադատությունը, վեթինգը կամ լյուստրացիան։ Պարզապես իշխանությունները գերադասել են խուսափել ճշմարտությունից և պահպանել սեփական իշխանական շահերը։ Հակառակ դեպքում՝ դա կմնա քաղաքական հռետորաբանություն՝ առանց ինստիտուցիոնալ բովանդակության։

– Հռչակագրում շեշտվում է ԵՄ անդամակցության գործընթացի ակտիվացումը։ Կարո՞ղ է դա պայմանավորված լինել նոր Հանրապետությամբ։

– Ոչ։ ԵՄ ինտեգրման ճանապարհը բաց էր, և կա Երրորդ Հանրապետության պայմաններում։ Խանգարողը եղել է իշխանությունների կամազուրկությունը և գերատեսչությունների կոմպետենտության բացակայությունը։ ԵԱՏՄ-ից դուրս գալու և DCFTA-ի շուրջ բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ էր ու մնում է քաղաքական որոշում, ոչ թե հանրապետության հերթական համար։

– Իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալու և անվտանգության նոր ճարտարապետություն ձևավորելու հարցո՞ւմ։

– Նույն տրամաբանությունն է։ Սահմանադրությունն ու միջազգային իրավունքը երբեք չեն արգելել Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Պարզապես քաղաքական որոշում չի եղել։ Ավելին՝ այս կառույցներում մնալը դարձել է մեր անվտանգային խնդիրների աղբյուր, ոչ թե լուծում։ Նույն համատեքստում Գյումրիի ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության օրակարգային հրամայականն է։ Ռուսական զինված ներկայությունը մեր սահմաններին և Թուրքիայի և Իրանի ոչ թե ապահովում է անվտանգություն, այլ խաթարում մեր երկրի ինքնիշխանությունը և խանգարում խաղաղության գործընթացներին։ Ռուսաստան և խաղաղություն հասկացությունները անհամատեղելի են։

– Երկրի սոցիալ-տնտեսական, կրթության, առողջապահության, ժողովրդագրական, տարածքային համաչափ զարգացման խնդիրների լուծման համար անհրաժե՞շտ է նոր Հանրապետություն։

– Արտագաղթը, գործազրկությունը, արժանապատիվ աշխատավարձերի բացակայությունը հանրապետության համարների խնդիր չեն։ Խնդիրը պետական քաղաքականության որակի և կամքի մեջ է։ Առանց արդյունաբերության, տեխնոլոգիաների և ներդրումների համաչափ բաշխման, մարզերում գործարանների ու նոր արտադրությունների ստեղծման՝ ո՛չ երրորդը, ո՛չ չորրորդը չեն պահելու սահմանամերձ ընտանիքը։ Հանրապետությունը չեն փոխում համարներով, այլ քաղաքականությամբ։ Նոր Հանրապետություն հռչակելու կարիք չկա, որպեսզի ունենանք արդիական կրթական համակարգ կամ հասանելի առողջապահություն։ Պետք են գիտելիք, տեսլական և քաղաքական կամք։ Եթե իշխանությունը չունի հմտություն ու վճռականություն ձևավորելու մրցունակ կրթություն և արժանապատիվ առողջապահություն, ապա հանրապետության անվանափոխությունը ոչինչ չի փոխի։

– Ինչպե՞ս կարելի է դարձնել «Չորրորդ Հանրապետության» հռչակումը ոչ թե քաղաքական կարգախոս, այլ անշրջելի պետական ծրագիր, որը կծառայի ժողովրդավարության խորացմանը, արդարության վերականգնմանը և Հայաստանի Հանրապետության կայուն ու բարեկեցիկ ապագայի հաստատմանը։

– Եթե այս գաղափարը մնա միայն հռետորաբանություն, ապա Հայաստանը կշարունակի դեգրադացիայի գիծը՝ դատարկվող գյուղերով, անարդյունավետ ինստիտուտներով և արտաքին կախվածությամբ։ «Չորրորդ Հանրապետությունը» արժեք կունենա միայն այն դեպքում, երբ այն դառնա քաղաքացիների և պետության միջև նոր պայմանագիր՝ հիմնված ճշմարտության և անցումային արդարադատության վրա, ամրապնդված դատական համակարգի վեթինգով, իշխանության ճյուղերի տարանջատմամբ ու վերահսկողությամբ, համաչափ տնտեսական զարգացման ու իրական եվրոպական ինտեգրման ծրագրով։ Այլ ճանապարհ չկա․ եթե չգործի քաղաքական կամքը, հանրապետության համարները ոչինչ չեն նշանակի, իսկ եթե գործի, անգամ հինը կարող է դառնալ նոր Հայաստանի հիմք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում