Friday, 10 07 2026
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը

Չինական կողմը պատրաստ է հայկական կողմի հետ իրականացնել կարևոր համաձայնագրերը. Վան Սյաոհոնը՝ ՔԿ նախագահին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Հանրային անվտանգության նախարար Վան Սյաոհոնին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

Արթուր Պողոսյանը բարձր է գնահատել Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության 2025 թվականի համաժողովի դերը՝ որպես իրավապահ կառույցների միջև համագործակցության համաշխարհային հարթակ և շնորհակալություն է հայտնել մասնակցելու հրավերի, ինչպես նաև ջերմ ընդունելության համար։

ՉԺՀ հանրային անվտանգության նախարարը կարևորել է ՀՀ քննչական կոմիտեի համագործակցության պատրաստակամությունը՝ նշելով, որ հայ-չինական ռազմավարական գործընկերությունը հիմնված է բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա՝ ընդգրկելով տարբեր, այդ թվում՝ հանրային անվտանգության ապահովման և իրավապահ կառույցների փոխգործակցության ոլորտները։

Հանրային անվտանգության նախարարն իր խոսքում ընդգծել է վերջին շրջանում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Չինաստան կատարած այցելությունները և նշել, որ չինական կողմը պատրաստ է հայկական կողմի հետ իրականացնել կարևոր համաձայնագրերը, ստեղծել համագործակցության ուղիներ իրավապահ և անվտանգության ոլորտներում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անդրազգային հանցավորությունների՝ մասնավորապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, ինչպես նաև մտքեր են փոխանակել կատարելագործելու կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրավապահ մարմինների հնարավորությունները, միավորելու ջանքերը համատեղ նախագծերի անվտանգ առաջխաղացումն ապահովելու համար, խորացնելու համագործակցությունը քննիչների վերապատրաստման ոլորտում՝ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը նոր մեկնարկային կետից խթանելու համար։

Հանդիպման ավարտին Քննչական կոմիտեի նախագահը և Հանրային անվտանգության նախարարը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավապահ կառույցների միջև առկա հարաբերությունների ինստիտուցիոնալ ամրապնդման և գործնական համագործակցության ընդլայնման ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում