Վայոց ձորի մարզի համայնքային ոստիկանության ծառայողները և մարզի պարեկները «Օրինապահ հետիոտն» խորագրով հանդիպում-զրույցների շրջանակում այցելել են մարզի տարբեր բնակավայրերի հիմնական և ավագ դպրոցներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, նրանք դպրոցականներին ծանոթացրել են ճանապարհային երթևեկության կանոններին, խոսել դրանց պահպանման կարևորության մասին։
Դպրոցականներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ոստիկանության ծառայողներին, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:
Քննարկվել են հակահասարակական տարբեր երևույթներ և դրանց հետևանքները։
Ըստ աղբյուրի՝ «Օրինապահ հետիոտն» խորագրով հանդիպում-զրույցները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 1-ը։








































