Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Սիրիան և Ռուսաստանը պատրաստակամություն են հայտնել՝ կառուցելու փոխադարձ շահերի վրա հիմնված հարաբերություններ

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ աշ-Շեյբանին հայտարարել է, որ Սիրիան և Ռուսաստանը կարող են կառուցել ինքնիշխանության և փոխադարձ շահերի վրա հիմնված հարաբերություններ։ Այս մասին հայտնում է Syria TV-ն։

Սեպտեմբերի 9-ին Դամասկոսում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հետ համատեղ մամուլի ասուլիսում աշ-Շեյբանին նշել է, որ սիրիա-ռուսական հարաբերությունները «խորն են և անցել են բարեկամության և համագործակցության փուլեր, սակայն երբեմն դրանք հավասարակշռված չեն եղել»։

Նա ընդգծել է, որ Սիրիայում ցանկացած օտարերկրյա ներկայություն պետք է նպատակ ունենա օգնել սիրիացի ժողովրդին՝ կառուցելու իր ապագան։

Աշ-Շեյբանին ողջունել է իր երկրի համագործակցությունը Ռուսաստանի հետ վերակառուցման, էներգետիկայի, գյուղատնտեսության և առողջապահության ոլորտներում՝ «արդար և թափանցիկ հիմունքներով»։

«Որքան կայուն լինի Սիրիան, այնքան շատ համագործակցության հեռանկարներ կբացվեն բոլորի համար։ Որքան թույլ լինի այն, այնքան մեծ կլինի քաոսի և ահաբեկչության հավանականությունը։ Ռուսաստանի անկեղծ աջակցությունը Սիրիայի նոր ուղուն կլինի մեր երկրի և ամբողջ տարածաշրջանի շահերից բխող քայլ», – նշել է նա։

Նա ընդգծել է, որ Դամասկոսը «փնտրում է ազնիվ գործընկերների»։

«Այս բանակցությունների հաջողության համար կա նոր ուղերձ. Սիրիան և Ռուսաստանն ունակ են կառուցելու հարաբերություններ՝ հիմնված ինքնիշխանության, արդարության և փոխադարձ շահերի վրա», – շեշտել է նա։

Աշ-Շեյբանին նաև անդրադարձել է Սիրիայի վրա Իսրայելի հարձակումներին՝ ընդգծելով, որ դրանք ուղղակի սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային կայունությանը։

Իր հերթին, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը նշել է, որ Դամասկոս կատարած այցը երկկողմ համագործակցության որոշ կարևոր ոլորտներ քննարկելու նպատակ է հետապնդում։

«Այս նոր պատմական փուլը երկու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ կհաստատի, և մենք ցանկանում ենք, որ այս հարաբերությունները շարունակեն զարգանալ՝ ի շահ երկու ժողովուրդների և երկրների», – ասել է նա։

Նովակն ընդգծել է, որ Ռուսաստանը հատուկ ուշադրություն է դարձնում Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի՝ առաջիկայում Մոսկվա կատարելիք այցին։ Նա շեշտել է Մոսկվայի աջակցությունը Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Ասաադ աշ-Շեյբանին Ալեքսանդր Նովակի գլխավորած Ռուսաստանի պատվիրակության հետ Դամասկոսում նախ ընդլայնված կազմով հանդիպում է անցկացրել, որից հետո փակ դռների հետևում տեղի են ունեցել երկկողմ բանակցություններ մի շարք հարցերի, այդ թվում՝ անվտանգության, տնտեսության և էներգետիկայի վերաբերյալ։

Իսկ հունվարին Դամասկոս էր այցելել Միխայիլ Բոգդանովը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով Ռուսաստանի նախագահի ներկայացուցչի պաշտոնը։

Հուլիսի 31-ին Սիրիայի ԱԳ նախարար Ասաադ աշ-Շեյբանին և պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան այցելել էին Մոսկվա: Նախատեսվում է նաև նախագահ աշ-Շարաայի այցը Ռուսաստան՝ հոկտեմբերի 15-ին կայանալիք արաբառուսական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։

Նախագահ Բաշար ալ Ասադի իշխանության տարիներին Ռուսաստանը եղել է Սիրիայի ամենաակնառու դաշնակիցը և հիմնական աջակիցը։ Դեկտեմբերի 8-ին Ասադի հեռանալուց հետո Ռուսաստանը սկսել է բանակցություններ վարել Սիրիայի նոր վարչակազմի հետ՝ Լաթաքիայում և Տարտուսում իր ռազմական ներկայությունը պահպանելու համար։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում