Thursday, 16 07 2026
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Կաթնամթերքի արտադրության ոլորտում անվտանգության բարձր չափանիշներ պետք է դրվեն. ՍԱՏՄ-ի ղեկավարի տեղակալ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Հայկ Սարգսյանը հանդիպում է ունեցել կաթնամթերք, մասնավորապես՝ պանիր արտադրող Հայաստանի մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Ինչպես տեղեկանում է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են արտադրական գործընթացներում անվտանգության չափանիշների խստագույնս պահպանման, ՎՎՀԿԿ (HACCP) համակարգի ներդրման կարևորության, ինչպես նաև արտահանման հնարավորությունների ընդլայնման հետ կապված հարցեր։

Հայկ Սարգսյանը, շեշտել է, որ Տեսչական մարմինը հետևողական է լինելու սպառողին որակյալ ու անվտանգ կաթնամթերքի մատակարարումն ապահովելու հարցում՝ գործադրելով վերահսկողության բոլոր հասանելի գործիքները: Մասնավորապես, հստակ ցուցում է տրվել պահպանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված կաթնայուղի փոխարինիչի օգտագործման հստակ չափաբաժինը և համապատասխան մակնշման պահանջը։ ՍԱՏՄ պաշտոնյան տեղեկացրել է, որ սեպտեմբերի 15-ից Տեսչական մարմինը խնդրին անդրադառնալու է իրացման կետերում կաթնամթերքի դարակաշարերին ներկայացվող պահանջների ստուգման շրջանակում և արդյունքում, անհամապատասխանություններ գրանցելու դեպքում, հետագծելի վերահսկողություն է իրականացնելու համապատասխան արտադրողների մոտ։

Նա նաև վստահեցրել է, որ շարունակվելու է աջակցությունը արտադրողներին՝ արդիական պահանջներին համապատասխան անվտանգ արտադրանք ապահովելու և հայկական պանրի մրցունակությունը միջազգային շուկայում բարձրացնելու համար։

Պանիր արտադրողները խոսել են ոլորտում առկա խնդիրների մասին, ներկայացրել առաջարկներ՝ ընդգծելով պետական մարմնի հետ կառուցողական երկխոսության անհրաժեշտությունը։

Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել համագործակցության մթնոլորտում աշխատելու, քննարկված հարցերի լուծմանը պատասխանատվությամբ մոտենալու պայմանավորվածություն:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում